28 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էդմոն Մարուքյանը բարձրաձայնել է ՀՀ դատական օրենսգրքում փաստաբանների դեմ կիրառվող նոր սանկցիաների ներմուծման մասին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի նիստում Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերթական ելույթն է ունեցել և կոչ արել Եվրոպական Կոնվենցիայով ամրապնդել փաստաբանների մասնագիտական գործունեության անվտանգության երաշխիքները։ Պատգամավորը ընդգծել  է փաստաբանների կենսական դերն ու նշանակությունը արդարադատական համակարգում՝ որպես գլխավոր դերակատարների ու միջնորդների հանրության և դատարանի միջև։ Էդմոն Մարուքյանը […]

Թրամփը Էրդողանից պահանջել է, որ ռազմական գործողություններն Աֆրինով սահմանափակվեն

Հունվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացել է հեռախոսազրույց, սիրիական Աֆրին շրջանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի նախաձեռնությամբ: Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահական աղբյուրները նշում են, որ մասնավորապես քննարկվել է Սիրիայում Թուրքիայի կողմից Սիրիայի քրդական ուժերի դեմ հունվարի 20-ին սկսած «Ձիթենու ճյուղ» ռազմական […]

Այս էլ որերորդ դեպքն է ադրբեջանցիները հարց են տալիս Սերժ Սարգսյանին ու մի լավ հարված ստանում

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Այս էլ որերորդ դեպքն է, հենց նույն ԵԽԽՎ դահլիճում կամ միջազգային այլ բարձր հարթակում Արցախի մասով ադրբեջանցիները հարց են տալիս Սերժ Սարգսյանին ու մի լավ հարված ստանում, ամեն անգամ օգնելով նրան ավելի բացվել այդ հարցի մանրամասներով միջազգային հանրության համար: Եթե […]

Մահվան ելքով պատահար Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհին

Հունվարի 24-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 35-րդ կմ-ին իրար են բախվել «Մոսկվիչ» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «Մոսկվիչ»-ի ուղևորը` 1991 թ. ծնված Հայկարամ Մխեյանը, տեղում մահացել է, իսկ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Որսագողը դիմել է փախուստի

Հունվարի 24-ին, ժամը 9։30-ին ՀՀ ԲՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» պետական արգելավայր տեղամասի տեսուչ Ա․ Ստեփանյանն ահազանգել է տնօրինությանը, որ Աջաբաջ բնակավայրի հարակից տարածքում կրակոցի ձայն է լսվում։ Տնօրենի հանձնարարությամբ այդ տարածք են մեկնել վեց աշխատակիցներ։ Տեղյակ է պահվել նաև Բնապահպանության և ընդերքի տեսչության մարմնի մարզային կառույցին։ Տարածքը սանրելուց հետո ՊՈԱԿ-ի աշխատակիցները ժամը 12։00-ին […]

Ամփոփվել են ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության 2017թ. կատարած աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության 2017թ. կատարած աշխատանքների արդյունքների ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը: ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության և Երևանում գործող ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները հանդես […]

Հայաստանի և Նիդեռլանդների վարչապետները պայմանավորվել են ակտիվ համագործակցել գյուղատնտեսության ոլորտում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դավոսում հանդիպել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: ՀՀ վարչապետը  նախ շնորհակալություն է հայտնել՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին  Նիդեռլանդների կողմից  շարունակաբար ցուցաբերվող տեխնիկական և ֆինանսական աջակցության համար, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կառույցների՝ ՎԶԵԲ-ի, Համաշխարհային բանկի և ԱՄՀ-ի , ինչպես նաև հոլանդական խմբի միջոցով, որի անդամ է Հայաստանը: Վարչապետը  գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանում […]

Սարգիսը միշտ մեզ հետ կլինի. Ռագըփ Զարաքօղլու

Թուրքական «Belge» հրատարակչության հիմնադիր-տնօրեն, հայտնի իրավապաշտպան Ռագըփ Զարաքօղլուն «evrensel.net» կայքում իր վերջին հոդվածը նվիրել է հայ հասարակական-քաղաքական գործիչ, արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի հիշատակին։ «Սարգիս Հացպանյանին կորցնելու լուրը ստացվեց հենց Հրանտ Դինքի հիշատակման օրերին։ Մեր ընդհանուր ընկեր Հրանտի մահվանից ընդամենը 1 օր անց՝ հունվարի 20-ին։ Այս լուրով հունվարի խավարը մի փոքր ավելի մռայլվեց․․․ Դրա համար բոլորովին […]

Քրեական գործեր` պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ: Այսպես, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Կ. Գ.-ն հայտնել է, որ նախորդ օրը` ՌԴ-ից ՀՀ էքստրադիցիայի ենթարկվելու ընթացքում, Զվարթնոց օդանավակայանում իրեն ուղեկցող ոստիկանները բռնություն են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի