12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս Հայաստանում ներդրումներ անելու համար լավագույն ժամանակն է․ Կարեն Կարապետյանի հարցազրույցը РИА Новости-ին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լայնածավալ հարցազրույց է տվել ռուսական РИА Новости գործակալությանը։ Նա ասել է, որ Եվրասիական տնտեսական միությունը թույլ տվեց Հայաստանին ավելի ընդլայնել տնտեսական հնարավորությունները։  «Այսօր Հայաստանը ունի զարգացող տնտեսություն, դեռ 2017-ի վերջնական տվյալները չեն հրապարակվել, բայց արդեն այսօր կարող եմ ասել, որ տնտեսական աճն ավելին կլինի, քան որ կանխատեսում էինք 2016ին»,- ասել է նա։ […]

10 տարի հետո որքա՞ն սփյուռք կունենանք. պատգամավորը՝ նախարարին

Ազգային ժողովում ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները թեմայով աշխատանքային խորհրդակցության ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցրեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, թե այս պահին 7 միլիոնից ավելի սփյուռք ունենք, իսկ 10 տարի հետո որքա՞ն սփյուռք կունենանք: «Դա կապված է աշխարհող տեղի ունեցող իրադարձություններից, երևույթներից, քաղաքականությունից: Երկրաշարժը եղավ, շատերը ցնցվեցին ու վերադարձան իրենց արմատները, ապրիլյան դեպքերի ժամանակ շատերը […]

Նախարարը խնդրեց պատգամավորներին գործուղումների մասին իրենց հայտնել

ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները թեմայով այսօր Աժ-ում աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրվել, որն իր ձևաչափով առաջին անգամ էր: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը Սփյուռքի նախարարի՝ կատարված աշխատանքները ներկայացանելուց հետո նշեց, որ, իհարկե, նախարարությունը չունի մի քանի կարևորագույն գործիքները, որ ավելի արդյունավետ ու հեշտ դարձնի աշխատանքը, սակայն  այնպիսի նախարարի են ընտրել, որ կարողանա արդյունքի հասնել առանց այդ հեշտ […]

Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները շարունակվում են

 2017 թվականի դեկտեմբերի 11-ից մեկնարկած պապիլոմավիրուսային վարակի դեմ (ՄՊՎ) պատվաստումներն ընթանում են բնականոն հունով: Մինչ օրս պատվաստվել է 176 աղջիկ, որոնց մոտ չի դիտվել հետպատվաստումային որևէ ռեակցիա, նույնիսկ ներարկման տեղի ցավ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տեղային ցավը նշվում է որպես ամենահաճախակի դիտվող հետպատվաստումային ռեակցիա: ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է` միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները […]

Աստված ուրախանում է, երբ …

Աստված կամենում և ուրախանում է, երբ մենք աղոթում ենք ողջ աշխարհի համար՝ արդարների ու մեղավորների, կենդանիների, ննջեցյալների, հեռավորների ու մերձավորների, առավել ևս՝ նրանց համար, ովքեր չարիք են կամենում կամ գործում մեր նկատմամբ: Վարդան վարդապետ Այգեկցի

Սպասում ենք, որ Թուրքիան դադարեցնի Աֆրինում սկսած ռազմական օպերացիան.

Իրանի Իսլամական Հանրապետությունն արձագանքել է Թուրքիայի կողմից Սիրիական Աֆրին քրդաբնակ շրջանում նախաձեռնած ռազմական գործողությանը: Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Սիրիայի քրդաբանակ շրջան թուրքական ուժերի ներխուժմանն անդրադարձել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին: «Իրանը սպասում է, որ Թուրքիան ժամ առաջ վերջ դնի Սիրիայի սահմանին սկսած ռազմական օպերացիան: Այն կարող է նոր ճգնաժամի առաջացման պատճառ դառնալ: Իսկ […]

«Մենք պայքարելու ենք, որ տրանսպորտի սակագինը չբարձրանա»/տեսանյութ/

«Մտավախություն կա, որ տրանսպորտային նոր ցանցի նախագիծը չի իրականացվի` կապված ավտոբուսների ձեռքբերման համար անհրաժեշտ գումարների և տրանսպորտի սակագնի հետ»,-այս մասին այսօր՝ հունվարի 22-ին  կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ,  Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի անդամ Կարեն Չիլինգարյանը: Չիլինգարյանի խոսքով՝ ավտոբուսներ ձեռք բերելու համար մեծ վարկ պետք է վերցնել, մոտ […]

Սարգիս Հացպանյանի մարմինը կտեղափոխվի Հայաստան

Հունվարի 20-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում մահացած հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի մարմինը կտեղափոխվի Հայաստան, հաղորդում է «Արեւելք»-ը: Հացպանյանի ընտանիքը զբաղվում է հանգուցյալի դին Հայաստան տեղափոխելու հարցով: Թաղման օրվա ու վայրի մասին դեռ տվյալներ չկան:

Թուրքիայի ագրեսիան Սիրիայի նկատմամբ քիչ հավանական է

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ թուրք-սիրիական խնդրին ու նշեց, որ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի ագրեսիան հնարավոր է, բայց քիչ հավանական է։ Նրա խոսքով՝ չնայած ԱՄՆ-ն է զինել Սիրիայում Թուրքիային աջակցող «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորմանը,  սակայն նրա համար մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում այս գործընթացները: Ինչ վերաբերում է այս հարցում ՌԴ դիրքորոշմանը, բանախոսը […]

«Թուրքիայի ագրեսիան փոխեց իրադրությունը»/տեսանյութ/

 «Հասկանալու համար, թե ինչ զարգացումներ կլինեն, պետք է հասկանալ, թե այն պետությունները, որոնք հիմնական խաղացողներն են Սիրիայում ինչ ստատեգիական նպատակներ ունեն»,,-այս մասին այսօր՝ հունվարի 22-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, ասաց    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի  Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Սաֆրաստյանը նկատեց, որ Սիրիայում օրինական կառավարությունը Ասադի կառավարությունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի