18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վիրավորելու միտում չեմ ունեցել. Արուսիկ Տիգրանյանը ներողություն է խնդրում

«Լավ երեկո» հաղորդման լրագրող Արուս Տիգրանյանը ներողություն է խնդրել մարտի 8-ի առիթով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտնվող կանանց հետ արված հարցազրույցի համար: Հիշեցնենք, որ հաղորդումը բուռն արձագանք ստացավ։ «Սիրելինե՛րս, չեմ պատկերացրել, որ նման մեծ ռեզոնանս կարող էր ունենալ քրեակատարողական հիմնարկին իմ անդրադարձը: Այո՛, մեր հաղորդումը հումորային է, եւ բնավ միտում չեմ ունեցել վիրավորելու որեւէ մեկին, եւ […]

Դրամահավաք Ախուրյանում մանկահասակ երեխաներով դժոխային պայմաններում բնակվող ընտանիքին բնակարանով ապահովելու նպատակով

«Շիրակ կենտրոնի» օրերս հրապարակեց տեսանյութ,  որը պատմում է Գյումրու հարևանությամբ գտնվող Ախուրյան գյուղում, կոմունալ տարրական պայմաններից զուրկ, խարխուլ դոմիկում, մանկահասակ երեխաներով բնակվող ընտանիքի դժոխային ապրելակերպի մասին: Առանց վարանելու, նրանց կարելի է համարել Հայաստանում ամենաաղքատ պայմաններում բնակվող ընտանիք: Տեսանյութը մեծ արձագանք է գտել և բազմաթիվ մարդիկ նրանց ընտանիքին աջակցելու ցանկություն են հայտնել, ինչպես նաև նամակների և […]

Առաջին ալիքն սկսում է «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագիծը

Առաջին ալիքը ներկայացնում է հեղինակային «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագիծը, որըպատանի արտիստներին հնարավորություն կտա ներկայացնել իրենց երգերը և մրցելՄինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար: Նախագծին կարող են մասնակցել ՀՀ9 -14 տարեկան քաղաքացիները կամ ծագումով հայ պատանիները։Ներկայացվող երգը պետք է լինի նոր կամ նախկինում չհրապարակված։Մասնակցության հայտն անհրաժեշտ է ուղարկել մարտի 15-ից հունիսի 30-ը[email protected]էլ. հասցեին։ […]

Հարկադիր կատարողի անփույթ վերաբերմունքի հետևանքով էական վնաս է պատճառվել կազմակերպության և պետության օրինական շահերին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ալիկ Հակոբյանը, զբաղեցնելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արագածոտնի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողի պաշտոնը, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, որով էական վնաս է պատճառվել ինչպես կազմակերպության, այնպես էլ պետության օրինական շահերին: Այսպես, քննությամբ պարզվել է, որ Ա. […]

Կրակոցներ սահմանային գոտում

Մարտի 12-ին, ժամը 20.30-ին, «Երվանդաշատ» ուղեկալից ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ կատարվել է սահմանային գոտու ռեժիմի խախտում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1992 թ. ծնված Հ. Կ.-ն, 1986 թ. ծնված Հ. Բ.-ն և 1999 թ. ծնված Ս. Հ.-ն, խախտելով սահմանային գոտու կանոնները, ապօրինի մուտք են գործել «Երվանդաշատ» ուղեկալի սահմանային գոտի, որտեղ Հ.Կ.-ն […]

Կընդլայնվի մայրաքաղաքի ոռոգման համակարգը

Երևանի զարգացման հնգամյա ծրագրով առաջիկա տարիներին աշխատանքներ կտարվեն նաև մայրաքաղաքի ոռոգման համակարգի ընդլայնման ուղղությամբ: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման նպատակով 2018 թվականի ծրագրով մայրաքաղաքի ոռոգման ցանցը կերկարի ևս շուրջ 5 կիլոմետրով: Մասնավորապես, Արաբկիր վարչական շրջանում նոր խողովակաշար է անցկացվում Մանկական զբոսայգուց մինչև Հրազդան գետն իջնող հատված, որտեղ այն կմիանա նորաստեղծ պոմպակայանին: Արդյունքում՝ գետից պոմպով մղվող […]

Ալբանիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց

Մարտի 15-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Ալբանիայի նորանշանակ դեսպան Արդիանա Հոբդարիին (նստավայրը՝ Աթենք) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Հոբդարիին նշանակման կապակցությամբ, փոխարտգործնախարարը հաջողություն մաղթեց նրան Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն իրականցանելու հարցում՝ հույս հայտնելով, որ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը: Դեսպան Հոբդարին վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի և […]

Մշակույթի նախարարը զեկուցել է նախագահին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպմանը Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի և 2017թ. նախարարության իրականացրած աշխատանքների ու 2018թ. նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին: Նախարարը ներկայացրել է մի շարք ուղղություններով` մշակույթի բնագավառում օրենսդրության կատարելագործման, մասնագետների պատրաստման ու վերապատրաստման, կինեմատոգրաֆիայի, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության, նախարարության ենթակայության […]

Բացահայտվել է Երևանում տեղի ունեցած առանձնապես խոշոր չափերի գողության դեպքը. գողոնը հայտնաբերվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևանում կատարված առանձնապես խոշոր չափերի՝ 34 հազար ԱՄՆ դոլարի գողությունը. գողոնը հայտնաբերվել է, և որպես կասկածյալ է ներգրավվել բնակչուհու քրոջ փեսան, ով ՀՀ ԱԻՆ-ի աշխատակից է` թիվ 2 փրկարարական […]

Մարտի 18-ից ջերմաստիճանը նկատելի կբարձրանա. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցիկլոնի աղդեցությունը կպահպանվի մինչև մարտի 17-ի առավոտ, որի արդյունքում ժամանակ առ ժամանակ Հանրապետության շրջանների զգալի մասում ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ: Մարտի 18-19 ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը նկատելի կբարձրանա,եղանակը կտաքանա 5-6 աստիճանով, իսկ Լոռի-Տավուշ-Սյունիք-Արցախ հատվածներում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով։ Երևանում կունենաք +20-ից բարձր ջերմաստիճան,Արարատյան դաշտում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի