01 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բակո Սահակյանն Անթիլիասում հանդիպել է Արամ Ա կաթողիկոսին

Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մարտի 21-ին Անթիլիասում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի եւ կաթողիկոսության հոգեւոր դասի բարձրաստիճան մի խումբ ներկայացուցիչների հետ:  Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր: Նախագահը երախտագիտություն է հայտնել Արամ Ա-ին Արցախին մշտապես […]

Ինչով է պայմանավորված Հայաստանի վրա նստած փոշու ամպը

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացնում է. «Այսօր հանրապետության տարածքում առկա փոշու ամպը պայմանավորված է Իրաքի անապատներից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների հետ և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում։ Կեսօրից հետո այդ հոսանքները կնահանջեն, իրենց տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին, ինչի արդյունքում ներկա պահին առկա փոշու ամպը կցրվի»։

«Հելաք փախաք սաղդ». Միայնակ գայլը զայրացավ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր»  խմբի 10  անդամի գործով դատաքննությունը: Այսօրվա նիստի սկզբում լարված իրավիճակ էր: «Սասնա ծռերի» անդամներ  Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանն ու Գագիկ Եղիազարյանը ցանկացան  հայտարարություն անել, սակայն դատավորը արգելեց: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նկատեց՝ հայտարարությունները կհնչեն վերջում, մեղադրողի կողմից գրավոր ապացույցների հրապարակումից հետո ։ «Մանուկյան մի աղմկեք, […]

Գյումրիում դանակահարել են երկու եղբայրների

Գյումրիում հերթական դանակահարության դեպքն է գրանցվել:  Մարտի 20-ին՝ ժամը 20:30- ի սահմաններում անհայտ անձը դանակահարել է գյումրեցի երկու եղբայրների: Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Ղուկասյան փողոցում՝ եղբայրների տան դռան դիմաց: Տուժած անձինք տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն։  Տուժած եղբայրներից մեկը 1982 թվականին ծնված Մանուկ Հ.-ն եւ 1986 թվականին ծնված Մանվել Հ.-ն: Գյումրի ԲԿ-ի մամուլի ծառայությունից […]

Բավարարվել է դատախազության վերաքննիչ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Լիճքում 2015թ. կատարված խուլիգանության և սպանության գործով ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռի դեմ մարզի դատախազության վերաքննիչ բողոքը:  Ապօրինաբար Արթուր Իրիցյանին դիտավորությամբ կյանքից զրկելու, ապօրինի կերպով հրազեն պահելու, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային […]

Բոլոր ձայնագրությունները, որի մասին Ռոբերտ Քոչարյանը խոսել է, քրեական գործում կան. Կոստանյան

Ազգային ժողովը 14, դեմ 56, 7 ձեռնպահ քվեարկությամբ մերժեց «Ելք»-ի՝ «Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության տեքստ ընդունելու նախագիծը։ «Ծառուկյան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, ՀՅԴ-ն ձեռնպահ քվեարկեց։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շարունակեց պնդել, որ դատախազությունում չկան նյութեր, որոնք կապացուցեն Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե ցուցարարները ավտոմեքենայի հետևից զինվորների վրա են կրակել ու թաքնվել. « Պետք […]

Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Լիբանան

Մարտի 20-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ավելի վաղ Բակո Սահակյանն եղել էր ԱՄՆ–ում, որտեղ այցելել էր Կոնգրես, հանդիպումներ ունեցել Վաշինգտոնում ԱՄՆ հայկական համայնքային կառույցների ղեկավարների հետ։ Վաշինգտոնում Արցախի նախագահը հանդիպել էր նաեւ Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարության, Ռամկավար ազատական կուսակցության գերագույն […]

«Ժողովրդի մեջ ստրուկի հոգեբանություն է մտել» /տեսանյութ/

«Ժողովրդի մեջ ստրուկի հոգեբանություն է մտել, բայց սա էլ կանցնի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված և ամիսներ առաջ կալանավայրից վերադարձած Ալեք Պողոսյանը: Պողոսյանը ընդգծեց, որ քննարկելու և մտածելու շատ բան կա, քանի որ երկիրը ծանր վիճակում է հայտնվել.«Ճանապարհներ հաստատ կան, ուղղակի մտածել է պետք»,-ընդգծեց Ալեք Պողոսյանը: […]

Ուսուցիչներն ի պաշտոնե քարոզչություն իրականացնելու իրավունք չեն ունենա

Ազգային ժողովն  այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց«ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ դրա՝ ուսուցիչներն ի պաշտոնե քարոզչություն իրակացնելու իրավունք չունեն: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, նախագիծը սահմանադրական է, և ուստի պետք է ընդունվի պատգամավորների ձայների 3/5-րդով: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան նշեց, որ ՀՀ ԸՕ –ի հետ կապված «Ծառուկյան» խմբակցություն իր նախաձեռնություն ու առաջարկությունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի