Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածում տեղ – տեղ մերկասառույց է: Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին […]





































