02 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Հայ պատգամավորը Ստամբուլում «Եվա» ֆիլմն արգելելու հարցը բարձրացրել է մեջլիսում

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ) ընտրված հայ պատգամավոր Սելինա Դողանը մեջլիսում բարձրացրել է իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի ցուցադրությունն արգելելու հարցը: Դողանը մեջլիսի ղեկավարությանն է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղված գրավոր հարցում՝ հետաքրքրվելով ֆիլմի ցուցադրումն արգելելու պատճառների մասին: Հայ պատգամավորը շեշտել է, որ «Եվա» ֆիլմը պետք է ցուցադրվեր Ստամբուլում անցկացվող «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնի […]

Աստված իմ, տալիս եմ Քեզ իմ սիրտը

« Տեր իմ Հիսուս,  ես չեմ ուզում, որ որևէ մի բան բաժանի իմ սիրտը Քո Սրտից.  չեմ ուզում, որ ինչ որ մի բան գտնվի իմ սրտում, եթե այն ամբողջովին չի գտնվում Քո Սրտում։  Ամեն բան, որ Դու կամենում ես, ես կամենում եմ.  ամեն բան, որ Դու ցանկանում ես, ես ցանկանում եմ։  Աստված իմ, տալիս եմ […]

Սպասում են համախմբման. նստացույց հայտարարած ազատամարտիկին «պատժե՞լ են»/տեսանյութ/

«Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ  Վոլոդյա Ավետիսյանն ու իր գաղափարակից ընկերներն Ազատության հրապարակում նստացույց են հայտարարել։ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ նստացույցի մասնակից, ազատամարտիկ Յուրի Աթոյանին հեռացրել են աշխատանքից ու եղել  է պահանջ, որ նա վերադառնա Գյումրի: Մանրամասները` տեսանյութում:

Հայ-վրացական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա․ Վրաստանում ՀՀ դեսպան

Սամցխե-Ջավախք կատարած այցի երրորդ օրը՝ մարտի 21-ին, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Նինոծմինդայի հայ համայնքի հետ։   Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում հնչեցին հայ համայնքին հետաքրքրող բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին գյուղատնտեսությանը, կրթությանը, շրջանի սոցիալ-տնտեսական հարցերին։   Վրաստանում ՀՀ դեսպանն, անդրադառնալով ջավախահայության շրջանում վրացերենի ուսումնառության մակարդակին, կոչ արեց, որպեսզի հայ համայնքը մեծ […]

«Տղուս խփել են տապորով, դանակով` 7-8 տեղով, քրքրել են…». սարսափելի իրավիճակ դատարանում/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր` մարտի 21-ին միջադեպ է տեղի ունեցել։ Դահլիճներից մեկից աղմկելով ու անեծքներ հնչեցնելով  դուրս վազեց մի կին։ Նրան հետևեցին տղամարդիկ: Բոլորն էլ ծայրահեղ լարված ու զայրացած վիճակում էին: Կինը հայտնեց, որ 2 տարի առաջ սպանել են որդուն, ով 7 ամսական բալիկի հայր էր: «Տղուս խփել են տապորով, դանակով` 7-8 տեղով, […]

Անաչառ և օբյեկտիվ որոշում կկայացվի

ՀՀ առողջապահության  նախարարությունում այսօր կայացել է  Հայաստանի Հանրապետությունում ինֆեկցիոն ծառայության ոլորտի բժշկական օգնությունն ու ծառայությունն առավել արդյունավետ դարձնելու և կանոնակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին քննարկումը։ Նման ձևաչափով խնդրի դիտարկման առիթը հանդիսացել է Արմենիկում դեղով հիվանդների բուժման արդյունավետության բարձրացումը։ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ հաջորդ հանդիպման ժամանակ ծրագրի ղեկավարները կներկայացնեն տարեկան 188 […]

«Միայն զենքով է հնարավոր ազատվել այս ոճրագործ, ազգադավ ռեժիմից». Վարուժան Ավետիսյան/տեսանյութ/

 Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդանի գործով դատավարության ժամանակ «Սասնա ծռեր»-ից Վարուժան Ավետիսյանը  ժողովրդին զինված ապստամբության կոչ արեց: «Եվ բոլորս հասկանանք, որ մեր երկիրը զավթած այս ոճրագործ, գաղութային ռեժիմի դեմ ոչ մի միջոց չկա, քան զինված ապստամբությունը։ Կեղծ խաղաղասերներին մի լսեք, կազմեք զինված խմբեր եւ կատարեք համապատասխան գործողություններ: Միայն զենքով […]

«Սրանց հետ պետք է խոսել միայն զենքի լեզվով». Պավլիկ Մանուկյանի հայտարարությունը/տեսանյութ/

«Այս իշխանությունները պատմության մեջ կմնան որպես արգանդակեր իշխանություն»,-այսօր` մարտի 21-ին շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատավարության ժամանակ հայտարարեց  «Սասնա ծռեր»-ի անդամ Պավլիկ Մանուկյանը: «Սրանց հետ պետք է խոսել միայն զենքի լեզվով»,-ընդգծեց Պավլիկ Մանուկյանը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց […]

Գողացված բանկային քարտով գումար են կանխիկացրել (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի  քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձանց ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2018թ. հունվարի 23-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը երթուղային ավտոբուսի մեջ գողացել է քաղաքացուհու դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար և բանկային քարտ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի