06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Գյումրիում դանակահարել են երկու եղբայրների

Գյումրիում հերթական դանակահարության դեպքն է գրանցվել:  Մարտի 20-ին՝ ժամը 20:30- ի սահմաններում անհայտ անձը դանակահարել է գյումրեցի երկու եղբայրների: Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Ղուկասյան փողոցում՝ եղբայրների տան դռան դիմաց: Տուժած անձինք տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն։  Տուժած եղբայրներից մեկը 1982 թվականին ծնված Մանուկ Հ.-ն եւ 1986 թվականին ծնված Մանվել Հ.-ն:

Գյումրի ԲԿ-ի մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ տուժածներ Մանուկ Հ.-ի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, իսկ Մանվել Հ.-ի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, հոնքի պատռված վերքեր: Վնասվածքներ են եղել նաեւ սրտի շրջանում, իսկ որովայնում արյուն է կուտակվել: Նրանց առողջական վիճակը ծանր է:

Տուժածներն անցել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Նրանց վիրահատությունը տեւել է հինգ ժամից ավելի: Դեպքի մանրամասները պարզում է ոստիկանության Գյումրիի «Կումայրի» բաժինը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ