01 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը երկու պատասխան ունի. պատերազմ կամ ապակայունացում. Հրապարակ

ՀՀ վարչապետի պաշտոնում իր առաջադրվելու մտա­դրությունը Սերժ Սարգսյանը երեկ պատճառաբանել է խիստ «համո­զիչ» մի մեկնաբանությամբ. «Սահ­մանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քա­ղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երեւացող ու չերեւացող ողջ փորձը փոխանցելու գործին: Սա մի խնդիր է, որն այս­օր չափազանց կարեւոր է: Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման […]

Սերժ Սարգսյանն Իրանի նախագահին եւ ժողովրդին շնորհավորել է Նովրուզի առիթով

Նախագահ Սերժ Սարգսյանը Նովրուզի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին, մաղթել նրան քաջառողջություն եւ արգասաբեր գործունեություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ իրանական օրացույցով 1397 թվականն Իրանի համար լինելու է առաջընթացի ու հաջողությունների տարի, իսկ […]

ՔԿՀ պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու, ինչպես նաև խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետն ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարել իրեն կաշառք տված` նույն հիմնարկի կալանավորի օգտին, այն է` ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով թմրամիջոց և առանձնապես խոշոր չափերով պրեկուրսոր, որոնք հիշյալ կալանավորին […]

Մարտ ամսվա համար եղանակը չտեսնված ռեկորդ կսահմանի. Հայկական Ժամանակ

Երեկ մարտի 20-ին, Կապանում դիտվել է +28 աստիճան: Դա նույն օրը հանրապետությունում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է Հայաս­տան ներթափանցող տաք օդային հոսանքների պատճառով մարտի 18-ից սկսած օդի ջերմաստիճանը բարձրացել է: «Սյունիքի հովտային գոտում այսօր գրանցվել է +24 … +28 աստիճան, Տավուշում եւ Արարատյան դաշտում +22… +23, լեռնային շրջաններում Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնա­յին շրջաններում, […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:    ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ինչպես Մխիթարյանը պայթեցրեց համակարգը. Ժամանակ

էստոնիայի և Լիտվայի ազգային հավաքականների հետ կայանալիք ընկերական հանդիպումներին նախապատրաստվելու համար Երևան ժամանած Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ այցելել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպել ուսանողների, բժշկական անձնակազմի հետ: Այցի հիմնական նպատակը վիրավոր և հաշմանդամ զինծառայողների հետ հանդիպումն էր: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Հենրիխ Մխիթարյանը ծանոթացել էր համալսարանի տարածքում գործող […]

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ յոթ մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 21-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Օրբելի փ. 19, 33Ա շենքերը եւ հարակից հանրային բաժանորդները, Մ.Ավետիսյան փ. 21, 23, Գյուլբենկյան փ. 23, 25 շենքերը, Սունդուկյան փ. 5-24 սեփական տները եւ հարակից հանրային բաժանորդները, Կոմիտասի պող. […]

Սթիվեն Հոքինգը կհուղարկավորվի Իսահակ Նյուտոնի և Չարլզ Դարվինի կողքին

Բրիտանացի հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին կհուղարկավորեն Վեսթմինսթերյան աբբայությունում՝ հայտնի գիտնականներ Իսահակ Նյուտոնի և Չարլզ Դարվինի կողքին, հաղորդում է BBC-ն։ Հիշեցնենք, որ Հոքինգը վախճանվել է մարտի 14-ին՝ Քեմբրիջի իր տանը։ Իր կյանքի մեծ մասը Հոքինգն անցկացրել է ծանր հիվանդության՝ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի դեմ պայքարում։ Չնայած որ բժիշկների կարծիքով՝ գիտնականը կարող էր ապրել մի քանի տարի, նա […]

10 հարց սբ. Զատիկին պատրաստվելու համար

«Հիսուսն հայնժամ շրջվեց և նայելով նրանց, ովքեր Իր ետևից էին գնում, հարցրեց նրանց. ”Ի՞նչ եք փնտրում”» (Հվհ 1, 38)։ «Ինչո՞ւ եք վախենում։ Տակավին հավատք չունե՞ք» (Մրկ 4, 40)։ «Դուք երկրի աղն եք։ Բայց եթե աղն անհամանա, ինչո՞վ այն կաղվի» (Մտթ 5, 13)։ «Իսկ դուք ի՞նչ եք ասում, ես ո՞վ եմ» (Ղկս 9, 20)։ «Եվ կնոջ կողմը […]

Բեյոնսեի ու նրա դստեր շքեղ կերպարները՝ աճուրդի ժամանակ /ֆոտո/

Երգչոհի Բեյոնսեն նախօրեին ամուսնու՝ Ջեյ Զիի եւ դստեր՝ 6 տարեկան Բյու Այվիի հետ ներկա են եղել Wearable Art Gala աճուրդին Լոս-Անջելեսում։ Ընտանիքը ներկայացել է շքեղ կերպարներով։ Բեյոնսեի ոսկեգույն, աչքի ընկնող զգեստը գերել է ներկաներին։ երգչուհին շլացնող տեսք է ունեցել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի