19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետի մոտ շինարարական աշխատանքների հաշվարկման կարգին վերաբերող հարցեր են քննարկվել

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են գործող գներով շինարարական աշխատանքների հաշվարկման նոր կարգին վերաբերող հարցեր: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը կառավարության ղեկավարին զեկուցել է քննարկումների արդյունքների, գնագոյացման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկությունների ու լուծումների մասին: Վարչապետը  համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին  առաջարկել է համատեղ աշխատել և  ներկայացնել  հատկապես սոցիալական ենթակառուցվածքների՝ միավոր […]

Արմավիրում կատարված սպանությունը բացահայտվել է

Մարտի 21-ին՝ ժամը 21.55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1996 թ. ծնված Նարեկ Պողոսյանը, որը մարտի 21-ին՝ կեսգիշերին, հիվանդանոցում մահացել է: ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 21-ին` ժամը 21.30-ի սահմաններում, Արմավիր գյուղի […]

Հայկազ Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով։ Հրամանագիրն ստորագրելս ՀՀ Նախագահը ղեկավարվել է 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության […]

Շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման, բարելավման համար համապատասխան պայմաններ կստեղծվեն

Կառավարությունը հաստատել է Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը: Այն նախատեսում է բնապահպանական քաղաքականության գործիքների համակարգված փաթեթ, որն  առավել համակարգված կդարձնի բնապահպանական և բնօգտագործման ոլորտում առկա և առաջիկա բնագավառային գործողությունների ծրագրերը, կանդրադառնա խնդիրների լուծմանը, ինչպես նաև հաշվի կառնի ՀՀ միջազգային պարտավորությունները` բնապահպանության ոլորտում: Ռազմավարությունում մանրամասն դիտարկվել են շրջակա միջավայրի […]

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Մարտի 22-ի ցերեկը, 24-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 23-ի օրվա առաջին կեսին արևմտյան շրջաններում, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, ցերեկը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Մարտի 23-ին առանձին վայրերում սպասվում […]

«Ծխողն իրավունք չունի, նման բան չկա, բայց կա իրավունք՝ շնչել մաքուր օդ»

 Հայաստանը պետք է հետևի ծխելու դեմ պայքարի միջազգային փորձին և ողջ խստությամբ կիրառի ծխելն արգելող օրենսդրությունը։ Այս մասին այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության կազմակերպիչ Արսեն Թորոսյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ  հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Պետրոսյանի հետ նախօրեին հանդիպել են Հայաստան ժամանած փորձագետների հետ։ «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արտասահմանում ծխելու դեմ պայքարը շատ խիստ […]

Ջրի համաշխարհային օրը՝ «Բնությունը կհուշի պատասխանը» կարգախոսի ներքո

Ջուրը կյանքի «հիմնաքարն» է: Այն ավելին է, քան պարզապես ծարավը հագեցնելու և առողջությունը պահպանելու համար անհրաժեշտություն: Ջրային ռեսուրսներն ունեն նաև հսկայական նշանակություն զբաղվածության ոլորտում, ինչն իր հերթին նպաստում է տնտեսական, սոցիալական և մարդկային զարգացմանը: 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման թեմայով գիտաժողովը որոշում ընդունեց սահմանել Ջրի համաշխարհային օր, իսկ արդեն […]

ՊՊԾ գնդի գրավման հաջորդ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է վրեժխնդրության մասին. փաստաբան

«Ցանկացած գործողության շարժառիթը պետք է դառնա քննարկման առարկա, մինչդեռ «Սասնա ծռերի» գործերով քննարկման առարկա չի դարձել ապստամբելու բնական իրավունքը»,այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Սասնա ծռերի» գործով փաստաբան Արայիկ Պապիկյանը: Նրա խոսքով, քանի դեռ այս իրավունքը չի քննարկում դատարանի, մեղադրանքի կողմից, մնացած բոլոր քննարկումները որ արվում է դատարանում, ժամանակի վատնում է բոլորի համար: Պապիկյանը նշեց, […]

Մեկնարկել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի ավարտական փուլը

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնած «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» երիտասարդական-կամավորական ծրագրի երկրորդ՝ ավարտական փուլը: Մայրաքաղաքում զբոսաշրջության գարնանային տարեշրջանի ընթացքում երիտասարդ կամավորները մասնակցել են արդեն ավանդական դարձած ծրագրին, որի նպատակն է տեղեկատվական աջակցություն ցուցաբերել այս օրերին Երևան ժամանող զբոսաշրջիկներին: Մարտի 21-23-ն ընկած ժամանակահատվածում նրանք մայրաքաղաքի մարդաշատ և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում իրանցի […]

Բակո Սահակյանը լիբանանահայ գործարարների հետ Արցախում ծրագրերի իրականացման հարցեր է քննարկել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Բեյրութում մասնակցել է ԱՌԻ կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցած լիբանանահայ գործարար շրջանակների հետ հանդիպմանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչությունից: Աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Բակո Սահակյանն Արցախի զարգացման գործում ունեցած ավանդի համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալ է հանձնել ԱՌԻ կազմակերպությանն: Նախագահն ընդգծել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի