26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կեմերովոյի փոխնահանգապետը մարդկանցից ծնկաչոք ներողություն է խնդրել (տեսանյութ)

Կուզբասի փոխնահանգապետ Սերգեյ Ցիվիլեւը քաղաքացիներից ծնկաչոք ներողություն է խնդրել «Զիմյայա վիշնյա» առեւտրի կետրոնի ողբերգության համար։

Ria.ru-ի փոխանցմամբ՝ Կեմերովոյում մարդիկ դուրս են եկել փողոց ու  հանրահավաք են անում՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը։

Հանրահավաքի մեկնարկից 7 ժամ հետո վարչակազմի ներկայացուցիչներն առաջարկել են հեռանալ, սակայն հանրահավաքի մասնակիցները դժգոհության աղմուկով են պատասխանել: Դրանից հետո քաղաքապետարանի տրամադրած բարձրախոսներն անջատվել են:

Ցիվիլեւը փորձել է միկրաֆոնով խոսել, բայց նկատելով, որ այն չի աշխատում, ուղղակիորեն դիմել է հավաքվածներին:

«Ես կցանկանայի ձեզանից ներողություն խնդրել»,- եւ բոլորի համար անսպասելի ծնկի է իջել: 10 վայրկյան հետո նա ոտքի է կանգնել եւ պարզաբանել. «Հնուց ի վեր Ռուսիայում մարդիկ ծնկի էին իջնում ներողություն խնդրելու համար»: Մարդիկ սկսել են ծափահարել:

Հիմա Խորհուրդների հրապարակում են դեռեւս մի քանի 100 մարդ կա:

Հիշեցնենք, որ Կեմերովոյի առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետեւանքով 64 մարդ մահացել է, կան բազմաթիվ վիրավորներ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ