19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում

Մարտի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 220 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 196-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 24 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 65 հեռախոսազանգ, որոնցից 47-ին […]

ՀՀ հանրային վայրերում օդի աղտոտվածության մակարդակը վտանգավոր է

  Սպառողների ազգային ասոցիացիայի կողմից Ծխախոտի օգտագործումը նվազեցնելու Բլումբերգի նախաձեռնությանը (Bloomberg Initiative to Reduce Tobacco Use) աջակցելու համար 2017 թ. նոյեմբերին Հայաստանի մայրաքաղաք Երևանում անցկացվել է օդի որակի մոնիթորինգային ուսումնասիրություն` համեմատելով օդի աղտոտվածության մակարդակը այն վայրերում, որտեղ ծխելը թույլատրվում է, և այն վայրերում, որտեղ այն 100 տոկոսով արգելված է:    Հետազոտության ընտրանքում ընդգրկվել է 30 […]

Մարտի 27-ին ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 27-ին ժամը  10.00-24.00  կդադարեցվի  Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պող. 69-ից-120, 214-ից-280, Բագրատունյաց փող. 42-ից-53 համարների, Ներքին Շենգավիթ թաղամասի 1-13, Հանրապետության, Խաչիկյան, Ֆրունզեի, Եսայան, Թաթիկ Սարյան, Գործարանային փողոցների ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […]

Մեծ ողբերգություն. Հրապարակ

Երեւանի ընդհանուր իրավա­սության դատարանի Շենգավիթի դատարանում «Սասնա ծռերի» 10 անդամի գործով նախօրեին հրապարակվեցին ամբաստանյալների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների վերծանումները: Այդ խոսակցություններում հիմնականում շո­շափվում էր Երեւանի փոխոստիկանապետ, գնդի գրավման օրերին պատանդառված Վալերի Օսիպյանի անունը: Վերծանումներից մեկի համա­ձայն՝ խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը հեռախոսազրույց է ունեցել Գնել անունով անձի հետ եւ հայտնել, որ ծեծել է Օսիպյանին. «Օսիպյանը, չես պատկերացնի, […]

Արգենտինայում չեղարկվել է Հայոց ցեղասանությունը ժխտող համաժողովը

Արգենտինայի Բելգրանո և Արևմտյան ազգային համալսարանները չեղարկել են «1915. Օսմանյան կայսրության ամենաերկար տարին» խորագրով ժխտողական համաժողովը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը՝ Անկարայի համալսարանի հետ համագործակցությամբ ծրագրվող համաժողովը չեղարկվել է հայկական համայնքի ջանքերի շնորհիվ։ Արգենտինայի Հայ դատի հանձնախմբի տեղեկացմամբ՝ համաժողովի մասին հայտարարության տարածումից հետո հայկական համայնքի բոլոր երիտասարդական կազմակերպությունները հանդես են եկել դատապարտող հայտարարություններով։ Նրանք ընդգծել են, […]

Հայ աղջիկները խմբերով այցելում են իրանցիների գիշերային ակումբները. Հրապարակ

Մարտի 21-ից սկսվել է իրանցիների Նոր տարին՝ Նովրուզ բայրամը, որը տեւում է 13 օր։ Այս օրերին Հայաստան են ժամանել մեծ թվով իրանցիներ՝ ընտանիքներով, մեծ խմբերով։ Հատուկ չարտերային թռիչքներ են նախատեսվել, տուրօպերատորներն են մեծ աշխատանք տարել, հատկապես մայրաքաղաքում ամենուրեք լսվում է պարսկերեն խոսք, չադրաներով կանայք են շրջում, հայ երեխաներից տարբերվող իրանցի մանուկներ են վազվզում։ Լավ է՝ […]

Տղամարդիկ էլ են հիվանդանում կրծքագեղձի քաղցկեղով/տեսանյութ/

«Այս տարիների ընթացքում մեզ դիմած տղամարդկանցից 61-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղկեղ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Հակոբյանի խոսքով` ամսվա կտրվածքով մոտավորապես 1 դեպք է արձանագրվում: «Այս հիվանդությունը ավելի շատ հատուկ է կանանց, քանի որ սա գեղձային հիվանդություն է, սակայն տղամարդիկ էլ պետք է ուշադիր լինեն: Կոշտություն կամ նմանատիպ […]

Ինչ վախեր է հաղթահարել Ջուսը ամուսնալուծությունից հետո. Ժողովուրդ

Օրաթերթը շարունա­կում է հարցազրույցների շարքը կանանց նվիրված միամսյակի շր­ջանում: Մենք անդրադաոնում ենք կին լինելու դժվարություններին, առավելություններին, խոսում գե­ղեցիկ սեռի վախերի, թուլություն­ների եւ երազանքների մասին: Թերթի զրուցակիցը երգչուհի Ջուսն է: -Ջո’ւս, նախ՝ գերավանդական հարցը՝ հայաստանցի կին լինելը հե՞շտ է, թե՞ դժվար: -Եթե կինը ոչ միայն գեղեցիկ է, այլեւ խելացի, ցանկացած երկրում կհասնի հաջողությունների, խոչընդոտներն էլ հեշտությամբ կհաղթահարվեն: […]

Ավտովթար Այնթափ գյուղում. կան տուժածներ

Մարտի 22-ին, ժամը 21:25-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա այգում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Այնթապ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի […]

Ով կմնա նոր կառավարությունում. Ժողովուրդ

Նախարարները դեռեւս խուսափում են անդրադառնալ հարցին, թե արդ­յո՞ք իրենց երաշխիքներ տրվել են առաջիկայում ձեւավորվելիք կառա­վարության կազմում ընդգրկելու առումով: Տրանսպորտի, կապի եւ տե­ղեկատվական տեխնոլոգիաների նա­խարար Վահան Սարտիրոսյանը հար­ցին’իր համար Սերժ Սարգսյա՞նն է վարչապետի նախընտրելի թեկնածու, թե՞ Կարեն Կարապետյանը, ասաց. «Հարցը… կուսակցությունն ինչպես որոշի՝ ում առաջադրի, նա էլ կլինի»: Իսկ հաշվի առնելով այն ծրագրերը, որ Կարեն Կարապետյանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի