19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ելքը» վիրավորվեց Դավիթ Հարությունյանից

«Այն պրակտիկան, որ մեծ փաթեթում ներառում են իրար հետ կապ չունեցող նախագծեր, որ պատգամավորները չկարողանան կարդալ»,-այսօր «Կառավարության կառուցվածքի մասին» և կից օրենքների փաթեթի քննարկման ժամանակ դիմելով Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ապա նա հետաքրքրվեց, թե իրենց մի քանի առաջարկներն ինչու են մերժել: Դավիթ Հարությունյանը նախ նշեց, որ տեսչական մարմինների հետ […]

Սերժ Սարգսյանից պահանջում է որդու արյունը. լարված իրավիճակ Բաղրամյան 26-ի մոտ /տեսանյութ/ֆոտո/

Նախագահական նստավայրի դիմաց այս պահին ակցիա է իրականացնում Գյումրիում սպանված Արտյոմ Ադալարյանի մայրը՝ տիկին Ռուզաննան: Նա այստեղ է՝ նախագահից պահանջելու, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերականգնի խեղաթյուրված արդարադատությունը: Ռուզաննա Ադալարյանին աջակցում են իրավապաշտպաններ, որոնք իրենց հետ ունեն պաստառներ: Սկզբում ոստիկանները նրան թույլ չտվեցին ակցիա իրականացնել հենց շենքի մոտ, խորհուրդ տվեցին անցնել դիմացի մայթ, սակայն նա […]

Մենք իրենց չենք խանգարում, իրենք մեզ չեն խանգարում. նախարարը՝ լրագրողների մասին

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից օրենքների փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ «Ելք» խմբակցությունն ու մի քանի պատգամավորներ առաջարկներ են ներկայացվել: Նախարարը շնորհակալություն հայտնեց դրանց համար, նկատեց, որ մի մասն ընդունվել են:  Ըստ նրա՝ առաջին փոփոխությունը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի նիստերին: «Երևանի ավագանու  նիստերի  համար մտցվում են բացարձակապես […]

Բլոգեր Լապշինը ցանկանում է այցելել Հայաստան

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Արցախ այցելելու համար Ադրբեջանում բանտարկվել էր, ցանկանում է կրկին այցելել Հայաստան: Այդ մասին բլոգերն ինքն է գրել Ֆեյսբուքի իր էջում։ Նա ասել է, որ Երևանում մասնակցելու է ապրիլի 20-22-ն անցկացվող Tour Expo 2018 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Նա կատակել է, որ Հայաստանում ներկայացնելու է Ադրբեջանում ունեցած իր «փորձառությունը»: «Ես […]

Ծաղկազարդի տոնին մանուկների օրհնության հատուկ կարգ կկատարվի. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին այս տարի տոնախմբելու է մարտի 25-ին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնը տարիներ առաջ նաև հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Այս կապակցությամբ հայոց բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագի […]

Կոչ ենք անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն. Գագիկ Սուրենյան

Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։ Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ին կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ «Շիրակում, Լոռիում, […]

Պատրանքային խորհրդարանական երկրում այս իրավունքն էլ պատրանքային է. պատգամավոր

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագծով սահմանվում է, որ հանրաքվե նշանակելու որոշումը կայացնում է ՀՀ նախագահը, իսկ ի՞նչ է լինում, եթե նախագահը հանրաքվե չի նշանակում, այդ դեպքում՝ հարցը փակուղի էր մտնելու: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ արտահերթ նիստում հիշյալ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Նրա խոսքով, այդ բացը […]

Արյան հետքերով սփռոցը անհետացել է.25 ամյա Արտյոմի սպանության պատվիրատուն հայտնի է/տեսանյութ/

Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը շարունակում է պայքարել որդու մահվան հանգամանքները բացահայտելու և արդարադատություն հաստատելու համար: Նշենք, որ երեք օր առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց  Արտյոմ Ադանալյանի սպանության գործով դատավարությունը: Գյումրեցի 25-ամյա երիտասարդի սպանության համար ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման: Մայրը համոզված է, որ սպանությունը խմբակային է եղել և պատվիրված՝ […]

Թուրքական ազգայնական լրատվամիջոցի անդրադարձը հայկական եկեղեցուն (լուսանկարներ)

Թուրքական «Yeni Akit» ազգայնական թերթի կայքն անդրադարձել է Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար շրջանում գտնվող հայկական Սբ. Երրորդություն եկեղեցու թեմային: Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից վերջերս վերանորոգված եկեղեցին նախատեսվում է ծառայեցնել մշակութային միջոցառումներ անցկացնելու համար: Աղբյուրը, նկարագրելով եկեղեցու ընդհանուր տեսքը, գրում է, որ այն դրսից արևելք-արևմուտք ձգվող ուղղանկյունաձև, ներսից եռանավ եկեղեցի է:   «Երկու զանգակատուն ունեցող եկեղեցու […]

Էլեկտրահարվելու հետևանքով 64-ամյա կինը մահացել է, իսկ 10 ամսական թոռնիկը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն. պարզվում են դեպքի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 64-ամյա կնոջ մահվան և վերջինիս թոռնիկի էլեկտրահարվելու դեպքի հանգամանքները։ 2018 թվականի մարտի 22-ին` ժամը 17:10-ին, «Մուրացան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ  Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակարաններից մեկից  «էլեկտրահարվածություն, ձախ սրունքի այրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի