Երևանի 2800-ամյակը կնշվի սեպտեմբերի 29-ին և 30-ին
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց հավանություն տալ 2018 թվականի սեպտեմբերի 29-ին և 30-ին Երևանի օրը նշելու և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումներին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ սովորաբար, համապատասխան որոշման համաձայն, Երևանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, սակայն 2018 թվականի նոյեմբերին կայանալու է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը, որի […]





































