13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

«Չի բացառվում, որ Ադրբեջանի ղեկավարությունն այնքան կարճատես լինի, որ ագրեսիա իրականացնի»

Հայ-ադրբեջանական կամ արցախա-ադրբեջանական սահմանում հրադադարի ռեժիմի խախտումներ լինելու են, քանի դեռ կնքված չէ խաղաղության պայմանագիրը, այսինքն՝ քանի դեռ հարցը չի ստացել վերջնական լուծում միջազգային ինստիտուտների ու պետությունների կողմից: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը: Ըստ նրա՝ բացի հրադադարի խախտումներից կարող են լինել լայնածավալ ռազմական գործողություններ և պատերազմ, իսկ դրանք այս տարածաշրջանում այնքանով են վտանգավոր, որ դրանց կարող է մասնակից լինել Հայաստանը, որպեսզի օգնի Ադրբեջանի ագրեսիան կանխելու:

«Չի բացառվում, որ Ադրբեջանի ղեկավարությունն այնքան կարճատես լինի, որ ագրեսիա իրականացնի Հայաստանի նկատմամբ: Այդ դեպքում, համաձայն ՀԱՊԿ-ի պայմանագրի, այդ կոնֆլիկտին ներգրավվելու է Ռուսաստանը, իսկ մյուս կողմից ՆԱՏՕ անդամ Թուրքիան:

Այսինքն՝ նրանք, ովքեր գնահատում են, որ կարող են լինել լայնածավալ ռազմական գործողություն, այն չի լինի, իսկ եթե լինի, ապա ուժային կենտրոնների թողտվության պայմաններում»,-բացատրեց նա:

Նահապետյանն ընդգծեց, որ ապրիլին տեղի ունեցածն էլ պատերազմ չէր, այլ լայնածավալ գործողություն էր: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ