26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊՊԾ գնդում զոհված ոստիկաններից 2-ի մարմիններին նաև բութ գործիքների հետքեր են եղել.մանրամասներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում հրապարակվեցին սպանված ոստիկանների դիակների դատաբժշկական փորձաքննության արդյունքները: 

Համաձայն փորձաքննության արդյունքների` զոհված ոստիկաններից երկուսի` Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի մարմնի վրա, բացի հրազենային վնասվածքներից, առկա են եղել նաև բութ առարկայով հասցված վնասվածքներ:

Փորձաքննության արդյունքները վկայում են այն մասին, որ գնդի գրավման ժամանակ զոհված ենթասպա Գագիկ Մկրտչյանի մահը վրա է հասել կրծքավանդակի և որովայնի շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող և միջանցիկ վնասվածքից:

Համաձայն փորձաքննության արդյունքների` Յուրի Տեփանոսյանի մահը վրա է հասել ողնուղեղի դիֆուզ վնասվածքային ախտահարումից՝ ողնաշարի պարանոցային հատվածի և գանգի դիմային հատվածի համակցված հրազենային, գնդակային, կույր վիրավորում ստանալու հետևանքով, որը մահվան հետ անմիջական կապի մեջ է եղել: Բացի հրազենային վիրավորումից, Յուրի Տեփանոսյանի մարմնի վրա` կրծքավանդակի հետին մակերեսին,  հայտնաբերվել է սալջարդ, որը պատճառվել է կենդանության օրոք՝ մահվանից անմիջապես առաջ սուր եզր ունեցող կույր առարկայով:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ