19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կալանավորին հեռախոսներ փոխանցած «Հրազդան» ՔԿՀ աշխատակիցն ազատվել է աշխատանքից

Օրերս ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Բ. Գ. – ն կալանավորված անձ Ա. Կ.-ին փորձել է փոխանցել երկու բջջային հեռախոս և մեկ բաժանորդային քարտ, ինչը հիմնարկի աշխատակցի աչալրջության շնորհիվ կանխվել է:  Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։ Անցկացված ծառայողական քննության արդյունքներով Բ. Գ.- […]

Բակո Սահակյանն Անթիլիասում մասնակցել է Հայաստանի անկախության հուշակոթողի բացմանը (ֆոտո)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Անթիլիասում մասնակցել է Հայաստանի Առաջին հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում Անկախության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցում էին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, Հայաստանի, սփյուռքի և Արցախի ներկայացուցիչներ:

Ուզո՞ւմ եք մահվան դուռը հասցնել.լարված իրավիճակ դատարանում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  «Սասնա ծռերի» գործով դատավարությունը դեռ չմեկնարկած ընդմիջվեց, քանի որ կրկին անգամ վատացավ Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը:  Կարո Եղնուկյանի  շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը զայրացած հայտարարեց, որ  Կարո Եղնուկյանի ինքնագացողությունը դատարան բերելուց հետո կրկին վատացել է։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը  «Շտապօգնության» ծառայություն հրավիրեց դատարան՝ Կարո Եղնուկյանի համար։  Տիգրան Հայրապետյանը նշեց, որ նախորդ դատական […]

Եթե ապրիլն անձրևաշատ չլինի, ստիպված կլինեն Սևանից հավելյալ ջրառ իրականացնել (տեսանյութ)

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ երեքշաբթի վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ ներկայացվել է, թե ինչ աշխատանքներ են իրականացվել գարնանը նախապատրաստվելու համար: «Դա ջրանցքների վերականգնում, ջրանցնքների մաքրում, ներկայացվեց ջրամբարների լցվածության վերաբերյալ տեղեկատվություն, ներկայացվեց, թե ինչ աշխատանքներ պետք է արվեն, որպեսզի կարողանանք փոքր-ինչ մեղմել ջրամբարների լցվածությունը: Դա նոր խորքային […]

Դեւերը վախենում են մեր աղոթքներից

Միայնակյաց մի ճգնավոր տեսավ¸ թե ինչպես մի դև հորդորում էր մի ուրիշ դևի¸ որ արթնացնի քնած կրոնավորին։ Պատասխանեց դևը նրան. «Չեմ կարող այդ անել¸ որովհետև մի քանի անգամ արդեն արթնացրի¸ ու նա վեր կենալով աղոթում ու հալածում է ինձ այստեղից»: 

52 մլրդ ՀՀ դրամի ներդրում և 2400 աշխատատեղ

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Ներդրումային ծրագրին հավանություն տալու» և «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը հողամաս օտարելու մասին» որոշման նախագծին:  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրեց, որ ներկայումս, հաշվի առնելով մատչելի պայմաններով բնակարան ձեռքբերելու մեծ պահանջարկը և շուրջ 1200 երիտասարդ ընտանիքների կողմից ներկայացված դիմումները՝ որոշվել է ընդլայնել բնակարանաշինական ծրագրերի շրջանակը և մատչելի պայմաններով բնակարան ձեռք […]

Ոստիկանությունը՝ Գյումրիում երկու եղբայրների դանակահարության մասին

Մարտի 20-ին ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, ձախ հոնքի պատռված վերք» և «կրծքավանդակի ձախ կեսի հետին և առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցից «Գյումրու բժշկական կենտրոն» բուժօգնության են տեղափոխել 1986 թ. ծնված Մանվել Հ.-ն և 1982 թ. ծնված Մանուկ Հ.-ն: Ոստիկանության […]

Վատիկանում տեղադրվել է Նարեկացու արձանը /ֆոտո/

Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․ 2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին նվիրեց Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհրդանիշ: Արձանը Սրբազան Քահանայապետին նվիրելիս Նախագահ Սարգսյանը հույս հայտնեց, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: […]

Քաղաքացին բենզին է լցրել վրան եւ փորձել ցած նետվել կամրջից

Մարտի 22-ին, ժամը 03:56-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1980 թ. ծնված Ա. Ե.-ը (գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ) բենզին է լցրել վրան, անցել կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է նետվել ցած: […]

Ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորումը այսուհետ սկսել աշուն-ձմեռ ժամանակահատվածում

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանի միակ հանձնարարականը վերաբերում էր ոռոգման շրջնի նախատրաստական աշխատանքներին: Վարչապետն ասաց, որ կառավարությունում կազմակերպված խորհրդակցության ընթացքում Ջրային տնտեսության պետական կոմիտեն ներկայացրել է ջրամբարների լցվածության տվյալները, 2018 թի ոռոգման շրջանի նախատրաստական աշխատանքները, քննարկվել են նաև ըստ մազրերի ոռոգման պայմաններն ու առաջնահերթությունները: «Հաշվի առնելով, որ ջրամբարների  ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի