05 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Դու մեր համար կենդանի ես. Արմենի ընկերները ցավ են ապրում

Արդեն հայտնել ենք, որ Արցախում մարտի 24-ին ուժեղ քամու հետեւանքով ծառի տապալման արդյունքում մահացած 19-ամյա Արմեն Հարությունյանը Երեւանի բնակիչ էր: Նա բանակ էր զորակոչվել հունվարին: 

Նշենք, նաև որ Արմեն Հարությունյանը սովորել է «Երևակ» կրթահամալիրում: Կրթահամալիրի աշխատակազմը ցավակցել է մահացած զինվորի ընտանիքին.«Անդառնալի կորուստ սիրված աշակերտի, հայրենիքի զինվորի, ազնիվ քաղաքացու. մեր զորակցությունն ենք հայտնում Արմեն Հարությունյանի ընտանիքին»:

Գրառման մեկնաբանություններում նշվում է, որ Արմենը չափազանց սիրված ու թանկ  մարդ է եղել շրջապատի համար:

«Դու մեզ համար կենդանի ես»,-գրել են ընկերները:

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ից տեղեկացրել էին, որ մարտի 24-ին՝ ժամը 16:55-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ուժեղ քամու հետեւանքով ծառի տապալման արդյունքում, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արմեն Համայակի Հարությունյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ