03 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փոստանջյանի ձեռքից խլել են բարձրախոսը. Նա հաղորդում է ներկայացրել դատախազություն

Երեւանի «Հերացի» ավագ դպրոցի դիմաց միջադեպ է գրանցվել, որի մասին «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն: Այս առնչությամբ, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի տարածած հայտարարությունում ասվում է. «2018 թվականի ապրիլի 19-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը «Հերացի» ավագ դպրոցի դիմաց ՀՀ Սահմանադրությամբ վերապահված իր իրավունքով խաղաղ եւ […]

Ձեռնպահ մնալ փոքր և անհարիր արարքներից․ ոստիկանության հայտարարությունը

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին իրավախախտման կասկածանքով բերված` Վահագ Գևորգյան ներկայացած անձը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի հետ առանձնազրույց ունենալու ընթացքում, օգտվելով սենյակում ոստիկանության ծառայողի բացակայությունից, ինչն օրենքի պահանջ է, պատուհանից դուրս է նետել ՀՀ վարչապետի լուսանկարը:  Միջադեպը որոշ անձանց կողմից անհարկի շահարկման առիթ է դարձել։ Կոչ ենք անում անլուրջ հայտարարություններով եւ գործողություններով չինքնադրսեւորվել, ձեռնպահ մնալ փոքր […]

«Հենց գալիս միանում են, ասում եք, թե իրենց PR-ի համար է, չեն գալիս՝ դավաճան են»

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, որն այս օրերին ակտիվ հետևում եւ արձագանքում է Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետը կանխելու դեմ  #ԻմՔայլը եւ Մերժիր Սերժին նախաձեռնության անդամների պայքարին, երեկ ֆեյսբուքյան իր էջում վրդովված գրառում է կատարել՝ անդրադառնալով հասարակության կողմից հենչող վիրավորական եւ մեղադրական արտահայտություններին: Դերասանուհին մասնավորապես գրել է. «Ժողովուրդ ջան, աղաչում եմ, չի կարելի ամեն անգամ, հենց էլ թեմա […]

Հայաստանում կանցկացվեն 48-ժամյա միջազգային վարժանքներ

Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության եւ բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ECHO) հովանավորությամբ 2019 թվականի ապրիլ-մայիսին կանցկացվեն «Ուժեղ երկրաշարժի հետեւանքների վերացում» թեմայով «EU-Caucase 2019» միջազգային լայնածավալ դաշտային եւ շտաբային 48-ժամյա վարժանքներ, որոնց կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Բելգիայի փրկարարները: Ընդհանուր՝ մոտ 300 հոգի: Ներկա կլինի Եվրամիության քաղաքացիական պաշտպանության թիմի 15 փորձագետ: «EU-Caucase 2019» ծրագրի իրականացման համար […]

Եղանակը Հայաստանում

Ապրիլի 20-22-ը հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ապրիլի 20-21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը 3-5 աստիճանով կբարձրանա, 21-ին՝ 5-7 աստիճանով կնվազի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 20-ի կեսօրից հետո եւ 21-22-ը ժամանակ առ ժամանակ անձրեւ է սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +11+13, ցերեկը՝ […]

Կասկածելի պարունակությամբ տոպրակ է բերել ՔԿՀ, թողել սեղանին ու արագ հեռացել

Ապրիլի 18-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, դեռեւս ինքնությունը չպարզած անձը մոտեցել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հսկիչ-անցագրային կետին եւ հայտնել, որ ցանկանում է դեղորայք փոխանցել: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ այնուհետեւ սեղանի վրա թողել է պոլիէթիլենից տոպրակ եւ անմիջապես հեռացել: Զննությամբ տոպրակում հայտնաբերվել եւ առգրավվել է Bepanthen Pommade 5%, 100g գրառմամբ 2 […]

Կյանքս, դուխով.բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի կինը

Ազգային ժողովի պատգամավոր Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում րոպեներ առաջ տեղեկացրել է, որ Կոմիտասի պողոտան փակելու համար բերման են ենթարկել կնոջը եւ նրա գործընկերներին. «Կոմիտասի պողոտան փակելու համար բերման են ենթարկել կնոջս և նրա գործընկերներին։ Արդար ա, ժողովուրդ։ ))) Կյանքս, դուխով 😉 Արաբկիրի ոստիկանները մի քանի ժամ մնան Գոհարի հետ, վաղը կանցնեն մեր կողմը ;)»:

Բերման ենթարկվածներից որոշներն ազատ են արձակվել, այդ թվում՝ անչափահասներ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ ստեղծված աշխատանքային բոլոր խմբերը գտնվում են ՀՀ ոստիկանության բաժիններում։ Հատուկ ուշադրություն է դարձվում բերման ենթարկելու հիմքերին, նրանց նկատմամբ վերաբերմունքին, փաստաբանի և մյուս իրավունքների երաշխավորմանը: Ստուգվում են մատյանները, տեղի են ունենում առանձնազրույցներ: Այս պահի դրությամբ բերման ենթարկված անձանցից որոշներն ազատ են արձակվել, այդ թվում՝ անչափահասներ։ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից շարունակվում է […]

Պետք է հստակ գիտակցեն իրենց գործողությունների բոլոր հետևանքների պատասխանատվությունը․ ոստիկանություն

Առավոտից մայրաքաղաքում շարունակվող ապօրինի հավաքների կազմակերպիչներն իրենց ակհայտորեն քողարկված «խաղաղ» կոչերով, սակայն ակնառու սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների՝ կոպտորեն խոչընդոտելով քաղաքացիների, հանրային ծառայողների, երթևեկության մասնակիցների իրավունքների և ազատությունների իրացմանը: Կազմակերպիչները հավաքի մասնակիցներին ուղղորդում են նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված՝ շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու […]

Սերժ Սարգսյանը մամուլի քարտուղար է նշանակել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը Հովհաննես Նիկողոսյանին նշանակել է վարչապետի մամուլի քարտուղար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am կայքից: «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը Հովհաննես Նիկողոսյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,-  ասվում է վարչապետի որոշման մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված