11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամեն սիրուց առավել, բոլոր կապվածություններից վեր

Ամեն սիրուց առավել, երկրային բոլոր կապվածություններից վեր պետք է լինի ձեր սերը Տեր Աստծո հանդեպ: Ուրիշ ոչ մի կապվավածություն չպետք է գերազանցի դրան:  Սիրեցեք ձեր մերձավորներին Աստծո մեջ, բայց ոչ Աստծուց առավել: Սիրեցե՜ք Աստծուն ձեր ամբողջ էությամբ: Դա չի կլանելու ձեր սերը այն աստիճան, որ անտարբեր դարձնի ձեզ ազգականների հանդեպ, այլ ընդհակառակը, կլիացնի ձեր սերը […]

Սպասվում է ջերմաստիճանի նվազում

Ապրիլի 13-14-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 13-15-ը կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում ապրիլի 13-14-ը քաղաքի ողջ տարածքում սպասվում է կարճատև անձրև և […]

Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 13-ին ժամը 09.00-17.00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Սոնա Ռուբենյանը անդրադարձել է իր և Սամվել Ալեքսանյանի մասին լուրերին

Հարգելի լրատվամիջոցներ, հարգելի լրագրողներ էս ի՞նչ եք անում: Ո՞նց կարելի ա առանց ստույգ տեղեկության, ամբողջությամբ սխալ բովանդակությամբ նյութ գրել ու նյութը տարածել, գոնե ազգանունս ճիշտ գրեիք, հերիք է էլի, հոգնեցինք արդեն… Տարածում եք մի բան, որը մի անանուն լրագրողի ու հետևաբար լրատվամիջոցի ենթադրություն է, էլ ո՞նց պետք է հավատ ու վստահություն ներշնչեք ժողովրդին ավելի լուրջ […]

«Նույն երկնքի տակ». Հայ և թուրք երիտասարդների մասնակցությամբ նոր նախագիծ

Թուրք և հայ երիտասարդների մասնակցությամբ իրականացվող «Նույն երկնքի տակ» խորագրով ծրագրի առաջին մասը շուտով կավարտվի։ Նախագծի նպատակն է՝ պարզել, արդյոք միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող, փակ սահմաններով, վարչական և առևտրական կապերը խզած երկու երկրում՝ Թուրքիայում և Հայաստանում բնակվող երիտասարդները կարող են մտածել ընդհանուր ապագայի մասին։ Ծրագրին մասնակցող 15-35 տարեկան շուրջ 80 երիտասարդի ուղղվել է հետևյալ […]

Ուզում են ինձ ծնկի բերել.Կոռնիձորի Արո /տեսանյութ/

«Դատապարտում եմ հերոսների դատապարտումը, բայց պետք է հասկանալ, որ մինչև մարդիկ քաղբանտարկյալ են դառնում՝ ճանապարհ են անցնում: Հայաստանում կա՝ քաղհալածյալի և քաղհետապնդվողի կարգավիճակ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի և Սամվել Բաբայանի դատապարտմանը առնչվող հարցին, ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը: Հրամանատարը բարձրացնում է քաղհալածյալի հարցը: Նա նշում է, որ ինքը նույնպես քաղհալածյլա է և […]

Լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 13-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Ազատության պող. 1, 3, 7, 7Ա, 10 շենքերը, թիվ 128 դպրոցը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Հ.Ներսիսյան փ. 3, 14/1 շենքերը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մայիսի 9-ի փ. 2, 4/1, […]

Ո՞վ երբեք չի մահանում

Ո՞րն է ամենահազվադեպ ունակությունը:  – Տալը: Ո՞րն է ամենալավ ունակությունը:  – Ներելը: Ո՞րն է ամենադժվար ունակությունը:  – Լռելը: Ո՞րն է ամենակարևոր ունակությունը: – Հարցնելը: Ո՞րն է ամենաանհրաժեշտ ունակությունը:  – Լսելը: Ո՞րն է ամենատհաճ սովորությունը:  – Խառնակչությունը: Ո՞րն է ամենավնասակար սովորությունը:  – Շատախոսությունը: Ո՞վ է ամենաուժեղ մարդը:  – Նա, ով կարող է հասնել ճշմարտությանը: Ո՞վ է […]

Նաջարյանը չի փոշմանել

Դեռևս մի քանի շաբաթ առաջ, երբ  «Քաղաքացիական պայմանագիր»-ը փողոցային պայքարի ծրագիր էր ներկայացնում ու ճանապարհային քարտեզ ներկայացնում, «Ելք»-ի մյուս երկու կուսակցությունները՝ «Հանրապետություն»-ը  և  «Լուսավոր Հայաստան»ը  եւ «Հանրապետություն»-ը   հայտարարեցին՝ չեն միանա ՔՊ-ին և փողոցային պայքար չի մղի: Այս օրերին մամուլում լուրեր   են շրջանառվում այն մասին, որ  «Ելք»-ում անհաշտություն  կա։ Փորձեցինք հստակեցնել՝ «Լուսավոր Հայաստանը» չի՞ փոշմանել, չե՞ն գնա […]

Ծառատունկ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմին

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ապրիլի 11-ին մասնակցեցին Տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից կազմակերպված ապրիլյան քառօրյա պատերազմի 2-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի առաջ, որից հետո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի