03 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրիում ցուցարարները ծաղիկներ են տնկում փողոցներում /տեսանյութ/

Այսօր ևս Գյումրիում երիտասարդները շարունակեցին իրենց բողոքն ու երթը: “Քայլ արա, մերժիր Սերժին” վանկարկելով Թատերական հրապարակից անցնում էին  ու իրենց միանալու կոչերով դիմում անցորդներին:    Հետո նրանք որոշեցին իրենց քայլն անել ու քաղաքը գեղեցկացնել: Որոշեցին ծառեր ու ծաղիկներ տնկել: Այս քայլով իրենց պայքարի եղանակը  առաջարկելով բոլորին՝մերժելով ու սեփական քայլը անելով: Թատերական հրապարակում  Հ. Շիրազի, Մ. […]

Շարունակելու ենք աջակցել քաղաքացիական խաղաղ անհնազանդության պայքարին․ «Ժառանգություն»

Օրերս տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի «ընտրությունը» Ազգային ժողովում, որտեղ պատգամավորների մեծամասնությունը քվեարկեց Սերժ Սարգսյանի օգտին։ Բոլորին հայտնի է, որ Սարգսյանը վարչապետ է դարձել 2015 թվականի կեղծված սահմանադրական հանրաքվեի, 2017 թվականի կեղծված խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Ակնհայտորեն այս ընտրությունից հետո Սերժ Սարգսյանը՝ տիրապետելով կառավարման ողջ լծակներին, երկիրը, ըստ էության, դարձրեց ավտորիտար պետություն: Հասկանալով դրա վտանգավորությունը՝ «Ժառանգություն» […]

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 8 ժամով կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գամատակարարման ցանցում վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 20-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 18:00-ն դադարեցվելու է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց  փողոցի թիվ 27/4, 27/4ա, 27/21 բազմաբնակարան շենքերի եւ հարակից առանձնատների, Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 53-ից մինչեւ 57 եւ 110-ից մինչեւ 126 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: […]

«Եթե պետք է զենք գործածեն, թող գործածեն». Փաշինյան

«Եթե պետք է զենք գործածեն, թող գործածեն»,-այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ընդգծելով, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը ապօրին է: Փաշինյանը նշեց, որ ինքը ժողովրդին բախումների չի տանում և երբ զգա, որ կարող է լարվածություն ստեղծվել, ապա կտեղափոխվի այլ վայր: Փաշինյանը հայտնում է, որ հեռախոսազրույց է ունեցել աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի Հիմնադիր Սերժ Թանկյանի հետ: Նշենք, […]

Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան  բարեկամական խմբի ղեկավար, Սաեյմայում Հայաստանի ու Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի զեկուցող Սերգեյ Պոտապկինի հետ: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Լատվիայի խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացումը: ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Սերգեյ Պոտապկինին եւ Սաեյմայի բոլոր խմբակցությունների պատգամավորներին՝ […]

Մեկ շաբաթվա ընթացքում նշանակվել 1.450.000 ՀՀ դրամի վարչական տուգանք և հաշվարկվել 1.885.726 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. ապրիլի 9-13-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 31 իրավախախտում, 20-ի (1-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 1.450.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական […]

Բողոքի ցույցերը խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են․ ՀՅԴ

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հանրահավաքները համակարգային փոփոխություների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են: Քաղաքացիական ակտիվությունը երկրի զարգացման և ժողովրդավարության կարևորագույն գրավականն է: Սակայն առճակատման տանող դիմակայությունը փակուղի է և կարող է  պառակտել համազգային մեր ներուժը։ Ամենքս ներկա գործընթացը արդյունավորելու, լուծումներ գտնելու հրամայականի առջև ենք:  Ստեղծված […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 20-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Լևոնյան, Իսակովի, Չարենցի, Մշեցու, Բաղդասարյան, Խանջյան, Կամոյի փողոցների և նրբանցքների, ինչպես նաև Շատին գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Անթույլատրելի է ատելության եւ թշնամանքի հրահրումը․ Գարեգին Բ-ի ուղերձը

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը վերջին օրերին Երեւանում տեղի ունեցող բողոքի ակցիաների կապակացությամբ հանդես է եկել ուղերձով, որում ասվում է. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր երկրի ու ժողովրդի ներքին կյանքը վերջին օրերին ուղեկցվում է բուռն ու լարված իրադարձություններով՝ կապված Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրության հետ: Մեր մտահոգությունն ենք հայտնում ստեղծված իրավիճակի առնչությամբ, որ  խաթարում է հանրային բնականոն […]

Պայմանական հրդեհ «Լաթար» և «Կովկաս» համալիրներում. ԱԻՆ-ն անցկացրել է հակահրդեհային վարժանքները

«Լաթար» և «Կովկաս» հյուրանոցառեստորանային համալիրներում ապրիլի 19-ին անցկացվեցին ԱԻ նախարարության փրկարար ծառայության հատուկ տակտիկական ուսումնավարժությունները՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և այցելուների տարահանումը» թեմայով: Միջոցառման նպատակներն են՝ ստուգել համալիրների անձնակազմի պատրաստվածությունը հրդեհի դեպքում, մինչև արձագանքող ուժերի ներկայանալը, ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս, կատարելագործել հյուրանոցառեստորանային և ռեստորանային համալիրների անձնակազմերի ու արձագանքող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի