11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Պետք է ցույց տալ ժամանակակից հասարակությանը, որ քրիստոնեությունը հնացած չէ» (տեսանյութ)

Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը Henaran.am-ի հետ զրույցում ներկայացնում է, թե որն է հոգևորականի իրական դերը, երբ հաճախ են քննադատում քահաներին, երբ եկեղեցու նկատմամբ անվստահություն է առաջանում: Ըստ Տեր Նշանի՝ չպետք է բևեռվել կոնկրետ հոգևորականի կերպարի վրա: «Պետք է հասկանանք, որ մենք ընդամենը միջոց ենք, Աստծու զավակ ենք՝ ծառայելու, որ հանդիպումը կայանա»,-նկատեց նա: Նա հավելեց, […]

ՀՌԱՀ անդամն անընդունելի է համարում «Հանրային ռադիո»-ի շենք բռնի կերպով ներխուժելը

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամ Տիգրան Հակոբյանն անընդունելի է համարում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների կողմից «Հանրային ռադիո»-ի շենք բռնի կերպով ներխուժելու փաստը: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:   «Հանրային ռադիո»-ի շենք բռնի կերպով ներխուժելը, պահանջներ ներկայացնելը համարում եմ անընդունելի, դատապարտելի արարք: Ադեկվատ մարդկանց համար հավելյալ փաստարկներ […]

Սիրիան ռմբակոծվեց

Այսօր ԱՄՆ–ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի տարածքում 30 հրթիռ են արձակել: ԱՄՆ նախագահ Թրամփը հանդես է եկել ժողովրդին ուղղված ուղերձով: Թրամփը նշել է, որ ռազմական գործողություններին կմասնակցեն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հարվածներ կհասցվեն Սիրիայի քիմիական զենքի ստեղծման օբյեկտների վրա: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նույնպես հաստատել է, որ հրահանգել […]

ՀՀ նախագահը տիկնոջ հետ այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Արմեն Սարգսյանի եւ առաջին տիկին Նունե Սարգսյանի հետ: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Վեհափառ Հայրապետն իր շնորհավորանքները բերեց ՀՀ նախագահին երդմնակալության արարողության առիթով` վստահություն հայտնելով, որ պետական կառավարման ոլորտում նրա հարուստ փորձառությունը պիտի լավագույնս […]

ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկն արդիականացվում է

Մեկնարկել է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման նախապատրաստական աշխատանքների  ծրագիրը, որի  արդյունքում այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 24:00-ին  կկանգնեցվի  գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը: Ծրագրի իրականացման շրջանակներում  կշարունակվեն ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները և կմեկնարկեն մեքենայական սրահի  սարքավորումների արդիականացման աշխատանքները: Հունիսի 1-ից կկանգնեցվեն ռեակտորը և թիվ 3 տուրբոագրեգատը: Պլանավորված է, որ Հայկական […]

Ոստիկանությունը կոչով դիմում է հավաքի մասնակիցներին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ն. Փաշինյանը հավաքի մասնակիցներին երթով ուղղորդել է դեպի «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի շենք, որը հանդիսանում է պետական պահպանության ենթակա ռազմավարական օբյեկտ և գտնվում է ՀՀ ոստիկանության պահպանության ներքո:  Նշված շենք ներխուժումը կատարվել է օբյեկտում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողի դիմադրությունը հաղթահարելով: Հավաքի մասնակիցները մուտք են գործել ընկերության սենյակներից մեկը՝ փակ վիճակում գտնվող […]

Թուրքիայում արտակարգ դրությունը հնարավոր է նորից երկարաձգվի

Թուրքիայում արտակարգ դրությունը կարող է 7-րդ անգամ երկարաձգվել: Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդում և կառավարությունում  համապատասխան որոշումն ընդունելուց հետո հարցը կտեղափոխվի մեջլիսի օրակարգ։ Սպասվում է, որ առաջարկը մեջլիսի քննարկմանը կներկայացվի ապրիլի 18-ին՝ արտակարգ դրության ժամկետը լրանալուց մեկ օր առաջ: Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հետևանքով Թուրքիայում 272 քաղաքացի էր զոհվել, 2.194 -ը՝ վիրավորվել: Դեպքից ընդամենը […]

Դավիթ Լոքյանը համապետական շաբաթօրյակին Գեղարքունիքի մարզում էր

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար  Դավիթ Լոքյանը համապետական չորրորդ շաբաթօրյակը սկսելով Գեղարքունիքի մարզի «Սևան» ազգային պարկի տարածքից, այնուհետև փոխնախարար Վարազդատ Կարապետյանի և Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի ուղեկցությամբ այցելել է Սևան քաղաք, ծանոթացել համայնքում իրականացվող բնապահպանական մաքրման աշխատանքներին, բնակչության հետ քննարկել շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարության բարձրացման անհրաժեշտությանն ուղղված հարցեր։ Շրջայցի ընթացքում Դավիթ Լոքյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի