04 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օդերեւութաբանները զգուշացնում են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Ապրիլի 20-ին՝ կեսօրից հետո, 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]

Ցուցարարները փակեցին Գրիգոր Լուսավորիչ փողոցը

Ցուցարարների խումբը Երեւանի քաղաքապետարանի մոտ փակեց Գրիգոր Լուսավորիչ փողոցը: Նրանք երթով քայլում են դեպի Արշակունյաց պողոտա: Նշենք, որ այսօր առավոտից քաղաքի տարբեր հատվածներում լարված իրավիճակներ է առաջանում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ. ակտիվիստները քաղաքի տարբեր փողոցներում փորձում են փակել փողոցները, այդ թվում մեքենաներով: Ոստիկանները արագ ժամանելով տվյալ վայրեր, փորձում են բացել փողոցները: Ոստիկանները, այդ թվում քաղաքացիական […]

Լոս Անջելեսի հայերը դուրս են եկել փողոց՝ ցույցերի /տեսանյութ/

Լոս Անջելեսի հայերը եւս դուրս են եկել ցույցերի։ Նրանց թվում է նաեւ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը։ Նա հայտարարել է, որ ցույցի դուրս եկած քաղաքացիներն ուզում հասարակ մի բան՝ արժանապատիվ ձևով ապրել իրենց հայրենիքում։ «Ուզում են կայանալ իրենց հայրենիքում։ Ուզում են արտահայտվել որպես մարդ իրենց հայրենիքում։ Ուզում են ընտանիք կազմել իրենց հայրենիքում։ Չեն ուզում հեռանալ։ Բայց […]

Քաղաքացիական զգեստներով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են. ՀՀ ոստիկանություն

Պայմանավորված Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մասնակիցների կողմից հասարակական կարգը խախտող խմբային գործողություններով, ոստիկանությունը ներկա պահին իրականացնում է ոչ միայն հասարակական կարգի պահպանության, այլև հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման, խափանման գործողություններ: Նշված գործողությունների ընթացքում ոստիկանությունը կարող է օգտագործել նաև այլ ուժեր:  Հայտարարում ենք, որ քաղաքացիական զգեստներով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են, որոնց […]

Ճանաչել Աստծո մեծամեծ գործերը

«Ճանաչել Աստծո մեծամեծ գործերը, ըմբռնել Նրա իմաստությունը, Նրա վեհությունն ու զորությունը, գնահատել Նրա կողմից հաստատված օրենքների սքանչելի կարգը. այս ամենն, անկասկած, Բարձրյալին գովք մատուցելու հաճելի և ընդունելի ձև պետք է լինի, որովհետև տգիտությունը Նրան ավելի հաճելի չէ, քան ճանաչողությունը»: Նիկողայոս Կոպերնիկոսը (19 Փետրվար 1473 – 24 Մայիս 1543) եղել է գերմանական արմատներով լեհ քահանա, աստղագետ, […]

Լրագրող Տիրայր Մուրադյանը ազատ է արձակվել

Երեւան-Աբովյան մայրուղուց ոստիկանները բերման են ենթարկել sut.am կայքի լրագրող Տիրայր Մուրադյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է լրագրողը: Տիրայր Մուրադյանը հայտարարել է, որ լրագրող է, բեյջ ունի, ոստիկանները հաշվի չեն առել, բռնի ուժով նստեցնել են մեքենան ու բերման ենթարկել: «Ինձ տանում են անհայտ ուղղությամբ», – իր էջում հասցրել է տեղեկացնել Տիրայր Մուրադյանը: Ավելի ուշ […]

«Ժդյոմս». Կարեն Ավագյանը ցույցերի վերաբերյալ սպասում է դեսպանատների արձագանքին

Տարօրինակ է որոշ դեսպանատների և նրանցից սնվող հասարակական կազմակերպությունների դրսեւորած վարքագիծը, անհաղորդ կեցվածքը հանրահավաքներին անչափահաս երեխաների ներգրավելու փաստի, դպրոցականներին դասադուլի կոչերի վերաբերյալ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը։ «Տարօրինակ է, քանի որ իշխանական հանրահավաքներին մեկ-երկու անչափահասի մասնակցությունը դարձնում էին հայտարարությունների առիթ ու անմիջապես արձագանքում։ Չեմ հավատում, […]

Երեկ ծեծված լրագրողին բերման ենթարկեցին

Հենց նոր Երևան-Աբովյան ավտոճանապարհին բռնի ուժով բերման ենթարկեցին  լրագրող Տիրայր Մուրադյանին, չնայած վերջինս ցույց տվեց իր բեյջը: Ոստիկանները հրաժարվում են որևէ մեկնաբանություն տալ: Հիշեցնենք, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին իրավիճակը շարունակում է լարված մնալ:  Նշենք, որ լրագրողը երեկ ծեծի էր ենթարկվել քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից և տեղափոխվել հիվանդանոց:  

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Ապրիլի 19-ին ժամը 17:19-ից 17:48-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության գազագեներատորային հակակարկտային 25 կայանքներից Արարատի մարզի Փոքր Վեդի, Տափերական, Շահումյան, Արտաշատ, Դալար, Ազատավան, Բուրաստան, Ոսկետափ, Արալեզ, Նոր Կյանք, Այգեպատ, Այգեզարդ, Քաղցրաշեն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1770 կրակոց: Ընդամենը 97 հակակարկտային կայանքով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 4 ամպ, կատարվել է 9020 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի