15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ճանաչել Աստծո մեծամեծ գործերը

«Ճանաչել Աստծո մեծամեծ գործերը, ըմբռնել Նրա իմաստությունը, Նրա վեհությունն ու զորությունը, գնահատել Նրա կողմից հաստատված օրենքների սքանչելի կարգը. այս ամենն, անկասկած, Բարձրյալին գովք մատուցելու հաճելի և ընդունելի ձև պետք է լինի, որովհետև տգիտությունը Նրան ավելի հաճելի չէ, քան ճանաչողությունը»:

Նիկողայոս Կոպերնիկոսը (19 Փետրվար 1473 – 24 Մայիս 1543) եղել է գերմանական արմատներով լեհ քահանա, աստղագետ, իրավաբան և բժիշկ, որը համաշխարհային համբավի է արժանացել արևակենտրոն համակարգի տեսության հաստատմանը հանգեցնելու համար. մի տեսություն, որը դարեր առաջ ուրվագծվել էր հույն աստղագետ Արիստարկոս Սամոսացու կողմից:

Կոպերնիկոսին է պատկանում այդ տեսության բավական ճշգրիտ փաստարկումը մաթեմատիկական բնույթի ցուցաբերումների միջոցով: Աստղագիտության բնագավառում իր կարևորագույն աշխատությունը «De revolutionibus orbium coelestium» («Երկնային մարմինների շրջադարձերի մասին») գիրքն է: Կոպերնիկոսի եզրակացությունները հետագայում է՛լ ավելի ճշգրտվեցին Գալիլեյի ու Կեպլերի և արդի աստղագիտության կողմից: 

Կոպերնիկոսի անունով են կոչվում Թիվ 112 – Կոպերնիցիում (Cn) քիմիական տարրը, 1322 Coppernicus աստերոիդը և մեկական խառնարան Լուսնի ու Հրատի վրա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ