Կարոտից ծնունդ առած ցավը
Նույնիսկ կարոտից ծնունդ առած ցավը… նվազ անտանելի է, քան ինքը կարոտը: Լեոպարդի
Նույնիսկ կարոտից ծնունդ առած ցավը… նվազ անտանելի է, քան ինքը կարոտը: Լեոպարդի
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ տարեցտարի ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ: Զրուցակիցները քննարկել են տարբեր բնագավառներում, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների զբոսաշրջության, մշակույթի, գիտության փոխշահավետ գործակցության ընդլայնմանը […]
Գյումրիում այսօր ոստիկանները փորձել են բերման ենթարկել երկու ցուցարարի, որոնք քաշքշուկի ժամանակ վնասվածքներ են ստացել։ Ղարիբ Հարությունյանը նշել է, որ երիտասարդներից մեկին՝ Անդրանիկին բերման են ենթարկել: Գյումրի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ նրանցից մեկը՝ Մարմաշեն գյուղի բնակիչ, 1992 թվականին ծնված Անդրանիկն է, ով ստացել է աջ ծնկան հոդի փափուկ հյուսվածքների սալջարդ, ծնկան հոդի հետտրավմատիկ հեմատրոզ, պարանոցի քերծվածքներ: […]
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վերահաստատեց վարչապետ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ցույցերը, երկրում անհանգիստ վիճակը կարող է խոչընդոտել զբոսաշրջությունը: «Ինչ խոսք, ինչ վերաբերում է, թե այս երևույթներն ինչ ազդեցություն կունենան, նրանք իրենց անհամաչափությամբ բացասական ազդեցություն կունենան զբոսաշրջության զարգացման վրա: Արդեն որոշ երկրներ կոչ են արել, […]
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը, եւ նշել «պատրաստ ենք առաջ մղելու ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը, փոխգործակցությունը տնտեսության, շարժունակության, արդյունավետ կառավարման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ բնագավառներում»: Պյոտր Սվիտալսկին շնորհավորել է Նախագահ Սարգսյանին […]
Ապրիլի 19-ի, ժամը 17։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։ Նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են բավարար: 2 տուժած կեսօրից հետո ընդունվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` […]
Կառավարությունը կփոխի նիստերի ժամերը, ժամը 11-ի փոխարեն այն կկայանա արդեն ժամը 17:-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը: «Կառավարության նիստերի ժամը կփոխվի, մենք այսուհետ, ամենայն հավանականությամբ, ժամը հինգին ենք անելու կառավարության նիստերը», – ասաց նա:
ՀԱՆՐԱՊԵՏՈԻՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Վերջին օրերին մեր Հանրապետության հազարավոր քաղաքացիներ, որոնց գերակշիռ մասը ուսանող երիտասարդությունն է, ցուցերի եւ երթերի ձեւով իրենց պահանջներն են ներկայացնում իշխանություններին: Երիտասարդները մեր վաղվա օրն են՝ ապագա զինվորը, գիտնականը եւ ինժեները, քաղաքական գործիչը եւ պետական պաշտոնյան, եւ, անշուշտ, նրանց ձայնը պետք է լսելի լինի ու նրանց կարծիքը հարգվի: Անշուշտ, […]
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի հայտարարությունն առ այն, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմքն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է: Պատասխան: Ադրբեջանի ղեկավարի ասածը կիսաճշմարտություն է, քանի որ խնդիրը պետք է կարգավորվի թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն որևէ առնչություն չունի Արցախի Հանրապետության տարածքային […]
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ պարզելու Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների անմիջական մասնակիցների ինքնությունը։ Երեք անձ ձերբակալվել է։ Քրեական գործով նախաքննության ընթացքում, ի թիվս այլ քննչական գործողությունների, զննության են ենթարկվել նաև դեպքի վերաբերյալ առկա տեսագրությունները և […]




























