Պայմանական հրդեհ «Լաթար» և «Կովկաս» համալիրներում. ԱԻՆ-ն անցկացրել է հակահրդեհային վարժանքները
«Լաթար» և «Կովկաս» հյուրանոցառեստորանային համալիրներում ապրիլի 19-ին անցկացվեցին ԱԻ նախարարության փրկարար ծառայության հատուկ տակտիկական ուսումնավարժությունները՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և այցելուների տարահանումը» թեմայով: Միջոցառման նպատակներն են՝ ստուգել համալիրների անձնակազմի պատրաստվածությունը հրդեհի դեպքում, մինչև արձագանքող ուժերի ներկայանալը, ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս, կատարելագործել հյուրանոցառեստորանային և ռեստորանային համալիրների անձնակազմերի ու արձագանքող […]





































