25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոչ ոք չլինի պոռնիկ, արվագետ, գող, սպանող, խռովարար …

…Ձեզանից ամենքդ ի բաց մերժեցեք անհավատությունը, արատավոր խիղճն ու թերահավատությունը: Սրբեցեք ձեզանից նախանձը, նենգությունը, չարությունը, կեղծավորությունը, հպարտությունը, ամբարտավանությունը, սնապարծությունը, մարդահաճությունը, հակառակությունը, ոխը, վաշխառությունը, տոկոսատվությունը և բոլոր չարիքների արմատ արծաթասիրությունը, ագահությունը, այլև կանացի դյութանքներն ու կախարդիչ հրապույրները և ամեն տեսակի չարախոսությունները, թշնամությունը, ցանկության ցավերը, մանավանդ սրբեցեք ձեր բերանից տգեղ ու տխեղծ հայհոյիչ խոսքերը, որով միմյանց եք նախատում, նաև անօրեն կռապաշտությունը և անկարգ ու անառակ մոլորությունը, որոնց հիշելն ապականում ու գարշեցնում է նախ իր, ապա` լսողների միտքը, քանզի դատաստանի օրը որդնալից են լինելու գարշելի բերանները նրանց, ովքեր չեն բաժանվում դրանցից. որովհետև Տերն ասաց, թե նա, ով իր եղբորը հիմար է անվանում, դատապարտվելու է գեհենի հրին. արդ, պետք է մեզանից արմատախիլ անել այդպիսի չարիքները. թող ոչ ոք չլինի շուն, պոռնիկ, արվագետ, գող, հափշտակող, ցանկասեր, որովայնամոլ, հարբեցող, չարակամ, կռվարար, սպանող, խռովարար, բարկացող, անողորմ, բանսարկու, պիղծ, թշնամացող, երդմնազանց, ուխտադրուժ, անօրեն, անիրավ, բամբասող և ուրիշ մեղքերով ծանրաբեռնված. որովհետև կան մեղքեր, որ մահվան հավասար են, որոնք այստեղ հիշելու իսկ արժանի չեմ համարում…։

Սուրբ Բարսեղ Կեսարացի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ