22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փոփոխություն ծառայողական մեքենաների գրանցման ու տրամադրման կարգում

Կառավարությունն այսօրվա նիստին փոփոխություններ կկատարի իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի մեջ: Որոշման նախագծում ասված է, որ նպատակը սահմանված կարգավորումները ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համա­պատաս­խա­նեցնելն է:  Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 2326-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ կետով սահմանված են պետա­կան մարմինների ծառայողական ավտոմեքենաները գրանցելու, վերագրանցելու և համա­րանի­շներ տալու համար […]

Արշակ Վարդանյանին մակագրված «Սասնա ծռեր»-ի գործով նիստի օրը հայտնի է

«Սասնա ծռեր»-ի Արշակ Վարդանյանին մակագրված գործով դատական նիստի օրը հայտնի է: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Արամ Մանուկյանի եւ գործով անցնող եւս 10 անձի վերաբերյալ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 20-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում: Նշենք, որ այս գործով արդեն երրորդ դատավորն է նշանակվում: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով […]

Լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծելու գործին դատախազությունը ընթացք է տվել

ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ sut.am կայքի լրագրող Տիրայր Մուրադյանն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ենթարկվել է բռնության, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելում են ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են ահազանգեր ոստիկանության կողմից այսօրվա հավաքի մասնակիցների բերման ենթարկելու մասին։ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահի դրությամբ այցելել են Ոստիկանության Էրեբունու, Կենտրոնականի և Արաբկիրի բաժիններ։ Հատուկ ուշադրություն է դարձվում բերման ենթարկելու հիմքերին։ Նշենք, որ Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են […]

Հոգով ես իմ եղբայրների հետ եմ, որոնք ցույց են անում Հայաստանում. System of a Down-ի կիթառահար Տարոն Մալաքյան

Հայտնի System of a Down ռոք խմբի կիթառահար Տարոն Մալաքյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ ինքը Երեւանի Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ է: «Հոգով ես իմ եղբայրների ու քույրերի հետ եմ, որոնք ցույց են անում Հայաստանում»,-գրել է նա:

Ոստիկանությունը շարունակելու է բերման ենթարկել իրավախախտումներ թույլ տվող անձանց. Աշոտ Ահարոնյան

Ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ «Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի […]

Որքան կդիմանա Սերժ Սարգսյանը. Առավոտ

Aravot.am-ը «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանին խնդրեց մեկնաբանել՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի եւ ընդդիմության շարժումը կարելի պարտված համարել, քանի որ չհաջողեցին հասնել իրենց հաջողած նպատակին՝ Սերժ Սարգսյանի ընտրության չկայանալուն:  «Ընդհանուր առմամբ ինձ համար մի փոքր զարմանալի էր, որ վերջին օրերին շարժումը մտավ այն հունի մեջ, որի մեջ եղել են նախկինում […]

Լատվիայի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լատվիայի Սաեյման 2-րդ ընթերցմամբ վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Բալթյան երկրներում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը: «Էստոնիայից հետո Լատվիան Եվրոմիության երկրորդ երկիրն է, որը վավերացնում է այս պայմանագիրը։ Շնորհակալ եմ Սաեյմայի բոլոր խմբակցություններին, Լատվիայի ԱԳՆ-ին, մեր բարեկամներին»,-գրել է նա:

Փաշինյանը ուզում է սուջուխ գնել

«Իմ Քայլը» շարժման ցուցարարները «Փեթակ» առևտրի կենտրոնի տարածքում են: Այստեղ լարված իրավիճակ է, քանի որ ոստիկանները վանկարկում են, որ առևտրականները միանան իրենց, իսկ ոստիկանները շրջափակել են կենտրոնի մուտքն ու չեն թողնում Նիկոլ Փաշինյանին ու ցուցարարներին մուտք գործել:  Նշենք, որ այսօր առավոտից ցուցարարները շրջափակել էին Կառավարության 3 մասնաշենքը: Ոստիկանները կարողացել էին բացել շենքի մուտքերը, այդ ընթացքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի