14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 10-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 01:30-ը, մի խումբ անձինք, արհամարելով վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած կանոնները, բարոյական և իրավական նորմերը, ինչպես նաև՝ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, չեն ենթարկվել նշված հանցավոր գործողությունները դադարեցնելուն ուղղված ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին։ Ակնհայտորեն կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը՝ բազմաթիվ ավտոմեքենաներով, դիտավորությամբ երթևեկության կանոնների ակնհայտ խախտումներով անընդմեջ տևական ժամանակ ավտոմեքենաների համապատասխան սարքավորումներով և ձայնային ազդանշաններ արձակելու համար նախատեսված միջոցներով բարձր ձայներ արձակելով լուրջ անհանգստություն են պատճառել Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչների, այդ թվում գիշերային ժամերին խախտել են նրանց անդորրը՝ ձևավորելով վերջիններիս համար վախի և տագնապի մթնոլորտ:

 Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ՝ Հ.Գևորգյանը, Ն.Նազարյանը, Հ.Խուրշուդյանը, Ա.Ղարիբյանը, Ա.Ջաբաղյանը:

Նախաքննությունը շարունակվում է։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ