22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանդարտ հեղափոխությունը շատ ավելի վտանգավոր է իշխանության համար. Արսինե Խանջյան

«Հանդարտ հեղափոխությունը շատ ավելի վտանգավոր է իշխանության համար»,-այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում առցանց հեռարձակմամբ ելույթում ասել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը։ «Եթե միայն գիտնայիք, թե այս ահին որքան կփափագեի կանգնել ձեր կողքին։ Ուրախ եմ, որ միասնաբար, քաջորեն կանգնած եք Երեւանի պետական շենքերի, կամուրջների վրա։ Հավատացեք, որ ուժը ձեր մեջն է»,- ասել է Արսինե Խանջյանը […]

Արմեն Սարգսյանը ընդունեել է Չինաստանի դեսպանին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին:   Նախագահ Սարգսյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ տարեցտարի ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ: Զրուցակիցները քննարկել են տարբեր բնագավառներում, մասնավորապես  տեղեկատվական տեխնոլոգիաների զբոսաշրջության, մշակույթի, գիտության փոխշահավետ գործակցության ընդլայնմանը […]

Գյումրիում ցուցարարներից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց (տեսանյութ)

Գյումրիում այսօր ոստիկանները փորձել են բերման ենթարկել երկու ցուցարարի, որոնք քաշքշուկի ժամանակ վնասվածքներ են ստացել։  Ղարիբ Հարությունյանը նշել է, որ երիտասարդներից մեկին՝ Անդրանիկին բերման են ենթարկել: Գյումրի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ նրանցից մեկը՝ Մարմաշեն գյուղի բնակիչ, 1992 թվականին ծնված  Անդրանիկն է, ով ստացել է աջ ծնկան հոդի փափուկ հյուսվածքների սալջարդ, ծնկան հոդի հետտրավմատիկ հեմատրոզ, պարանոցի քերծվածքներ: […]

Արդեն իսկ մի շարք զբոսաշրջիկներ հրաժարվել են գալ Հայաստան ցույցերի պատճառով

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վերահաստատեց վարչապետ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ցույցերը, երկրում անհանգիստ վիճակը կարող է խոչընդոտել զբոսաշրջությունը: «Ինչ խոսք, ինչ վերաբերում է, թե այս երևույթներն ինչ ազդեցություն կունենան, նրանք իրենց անհամաչափությամբ բացասական ազդեցություն կունենան զբոսաշրջության զարգացման վրա: Արդեն որոշ երկրներ կոչ են արել, […]

Պատրաստ ենք առաջ մղելու ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը․ նախագահն ընդունել է Սվիտալսկիին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:   Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը, եւ նշել «պատրաստ ենք առաջ մղելու ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը, փոխգործակցությունը տնտեսության, շարժունակության, արդյունավետ կառավարման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ բնագավառներում»:   Պյոտր Սվիտալսկին շնորհավորել է Նախագահ Սարգսյանին […]

Հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի դեռ հիվանդանոցում է

Ապրիլի 19-ի, ժամը 17։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։ Նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1  հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են բավարար: 2 տուժած կեսօրից հետո ընդունվել  է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` […]

Կառավարությունը փոխում է նիստերի ժամերը

Կառավարությունը կփոխի նիստերի ժամերը, ժամը 11-ի փոխարեն այն կկայանա արդեն ժամը 17:-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը: «Կառավարության նիստերի ժամը կփոխվի, մենք այսուհետ, ամենայն հավանականությամբ, ժամը հինգին ենք անելու կառավարության նիստերը», – ասաց նա:

Միակ լուծումը երկխոսությունն է․ Արմեն Սարգսյանը՝ բողոքի ցույցերի մասին

ՀԱՆՐԱՊԵՏՈԻՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ   Վերջին օրերին մեր Հանրապետության հազարավոր քաղաքացիներ, որոնց գերակշիռ մասը ուսանող երիտասարդությունն է, ցուցերի եւ երթերի ձեւով իրենց պահանջներն են ներկայացնում իշխանություններին: Երիտասարդները մեր վաղվա օրն են՝ ապագա զինվորը, գիտնականը եւ ինժեները, քաղաքական գործիչը եւ պետական պաշտոնյան, եւ, անշուշտ, նրանց ձայնը պետք է լսելի լինի ու նրանց կարծիքը հարգվի: Անշուշտ, […]

Ադրբեջանի ղեկավարության կողմից հիվանդագին երևակայությամբ անտեսվում կամ նենգափոխվում է ամեն ինչ

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի հայտարարությունն առ այն, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմքն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է: Պատասխան: Ադրբեջանի ղեկավարի ասածը կիսաճշմարտություն է, քանի որ խնդիրը պետք է կարգավորվի թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն որևէ առնչություն չունի Արցախի Հանրապետության տարածքային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի