17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ջարդել են լրագրողի մեքենան, ծեծի են ենթարկել Վրույր Թադևոսյանին

Ապրիլի 22-ին Ավանում քաղաքացիական հագուստով դիմակավորված անձինք ծեծել են Հանրային ռադիոյի պրոդյուսեր Վրույր Թադեւոսյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հաղորդավար Պետրոս Ղազարյանը:

Քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդիկ մոտեցել են նրան, հարցրել` ինչ է նկարում , ձեռքից խլել են հեռախոսը, եւ ծեծի ենթարկել նրան:

Վերջինս իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այս պահին իր կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանությունից էլ մեզ հայտնեցին, որ Վրույր Թադեւոսյանի  հետ կապված միջադեպով նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ