06 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անվտանգության հարցը աչքաթող է արվում

«Մեր կարծիքով կան տուգանքներ, որոնց չարձանագրումը սխալ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը: Այդ տուգանքներից նա մատնաշեց առանց թարթիչը միացնելու` մի շարքից մյուսը մանևր կատարելու տուգանքը, որը ըստ նրա խիստ վտանգավոր խախտում  է,  երկրորդը` 4 ակով հոծ գծերին կանգնելու դեպքում տուգանքների չարձանագրումն է: Դավիթ Պեդանյանը սա որակեց […]

Ձեզ այս քննարկումների մեջ ներգրավողին պետք է փնտրել Ձեր շրջապատում. ԿԳ նախարարը մեղմացնում է տոնը

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել, որում, դիմելով «Այբ» դպրոցի աշխատակիցներին ու ուսանողներին, նշում է, որ 12-ամյա կրթական համակարգը փակելը «ֆեյքերի» տարածած լուր է:  «Ձեզ այս քննարկումների մեջ ներգրավողին պետք է փնտրել Ձեր շրջապատում։ Կոչ եմ անում էդ սադրանքներին չտրվել։ Ես երեք օր է՝ Հայաստանում չեմ, առաջիկա օրերին պատրաստ […]

Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում են

Սանկտ Պետերբուրգի հայազգի բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի եւ Երեւանի 2800-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Երևանի քաղաքի դրոշները տիեզերական ուղևորության են «մեկնել» դեպի Միջազգային տիեզերական կայան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուսաստանում Հայաստանի դեսպանի մամուլի խոսնակ Լևոն Թորգոմյանն ասաց, որ իրադարձությունը բացառիկ է և առաջին անգամ է, որ բացի Հայաստանի դրոշից նաև Երևանի 2800-ամյակին […]

Հունիսի 1-ից Մեծամորի ատոմակայանը չի աշխատի

Հունիսի 1-ից Մեծամորի ատոմակայանի աշխատանքը դադարեցվելու է և մեկնարկելու են լայնամասշտաբ վերակառուցման աշխատանքներ, այս մասին այսօր Մեծամորի ատոմակայանում շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։ Նա ասաց, որ շրջել է ատոմակայանում և ծանոթացել շինարարության նախապատրաստական աշխատանքներին։ «Բոլոր հատուկ ու անհրաժեշտ սարքավորումները ներկրված են այս պահին որևիցե խնդիր չունենք, […]

Եղանակն՝ առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում մայիսի 25-26-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-30-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-28-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը կնվազի 4-5 աստիճանով:

Որևէ կերպ չեմ շտապում կադրային փոփոխությունների գնալ. Մշակույթի նախարար

«Քաղաքական հայացքներ ասելով` նկատի եմ ունեցել հայեցողական պաշտոնները։ Իսկ, առհասարակ, երևի նկատել եք, որ Մշակույթի նախարարությունում որևէ կերպ չեմ շտապում կադրային փոփոխությունների գնալ, ես գնահատում եմ այն բոլոր աշխատակիցներին, ովքեր իրենց աշխատանքն են իրականացնում պրոֆեսիոնալ կերպով»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:  Հարցին, թե ժամանակակից որ գրողներին է ամենաշատը կարդում, մշակույթի նախարարն […]

«Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքն «Այբ»-ի նկատմամբ, կվերանայենք նվիրատվություններ անելու ծրագրերը». Դավիթ Յան

«Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրներից Դավիթ Յանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Այբ» դպրոցի ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի միջև հրապարակային բանավեճին՝ գրելով, որ իր համար «Այբ» դպրոցն ու «Այբ» կրթական հիմնադրամը կյանքի գործ են դարձել ճիշտ այնպես, ինչպես աշխարհի տարբեր անկյուններից 200-ից ավելի նվիրատուների համար: Դավիթ Յանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև. «Ես ու կինս՝ Ալյոնա Յանը, […]

Իրենց գործունեությամբ եւ նիստ ու կացով բարձր են պահում հայրենիքի վարկանիշը

Ճակատագրի բերումով հեռուներում ապրող մեր հայրենակիցների համար մեծագույն երջանկություն է, երբ իրենց գործունեությամբ եւ նիստ ու կացով ոչ միայն բարձր են պահում Հայրենիքի վարկանիշն ու մասնակցում Հայաստան աշխարհի հզորացման սուրբ գործին, այլեւ, որ իրենց մարդկային տեսակն ընդունում ու հարգում են նաեւ հյուրընկալ երկրի մարդիկՙ օտարները։ Բագրատ Հակոբյանի դեպքում, սակայն, «օտարներ» բնորոշումը վաղուց գոյություն չունի, քանզի […]

«Սխալ էր համայնքների խոշորացման թեման հիմա ի հայտ բերել»

«Սխալ էր համայնքների խոշորացման թեման հիմա ի հայտ բերել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքը հայտնեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Նա հավելեց, որ 450 համայնք է խոշորացվել՝ առանց հաշվի առնելու բնակչության կարծիքը: Երիցյանի խոսքով՝ իրենք չեն կարևորում բուն խոշորացման հարցը, որովհետև դա դիտարկում են որպես գործիք,  կարևորում են ապակենտրոնացումը, որով էլ պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի