25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սխալ էր համայնքների խոշորացման թեման հիմա ի հայտ բերել»

«Սխալ էր համայնքների խոշորացման թեման հիմա ի հայտ բերել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքը հայտնեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Նա հավելեց, որ 450 համայնք է խոշորացվել՝ առանց հաշվի առնելու բնակչության կարծիքը:

Երիցյանի խոսքով՝ իրենք չեն կարևորում բուն խոշորացման հարցը, որովհետև դա դիտարկում են որպես գործիք,  կարևորում են ապակենտրոնացումը, որով էլ պետք է առաջնորդվեն. «Առաջին կարևոր կետը մեզ համար  համայնքների կարծիքը լսված լինելու իրավունքն է: Նոր իրավիճակի ամենակարևոր նախապայմանը պետք է լինի այն, որ մինչև ցանկացած խոշորացման թեմայի մասին խոսելը պետք է օրենսդրորեն նկարագրվի և ապահովվի համայնքերի լսված լինելու իրավունքը»:

Երկրորդ կարևոր կետը, ըստ Երիցյանի, իրենց համար քաղաքական միջավայրի հանգամանքն է.«Եթե մենք նախկին տարիներին ունեինք նույն կուսակցության երկար տարիների իշխանության փաստը, ապա հիմա պառլամենտական անցման տրամաբանության մեջ մենք կունենանք փոփոխվող քաղաքական միջավայր»: Սրանով հանդերձ Երիցյանը այնքան էլ իրական չի համարում համայնքերի խոշորացումը կառավարության մանդատների բաշխվածության պայմաններում.

«Քաղաքական փոփոխությունների բազմազանությունը պահանջում է, որ վարչատարածքային փոփոխությունները լինեն բոլոր քաղաքական խմբերի հետ համաձայնեցված, այսինքն` բոլորը կողմ լինեն դրան»,-ասաց բանախոսը: Էմին Երիցյանը նշեց, որ դրան հասնելու համար բոլորովին այլ քաղաքականություն պետք է մշակել:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ