Թունավորվածների առողջական վիճակը բավարար է
Արմավիրի մարզում արձանագրված թունավորման դեպքից տուժած 80 քաղաքացի հոսպիտակացվել է: Վերջիններս անհրաժեշտ բուժում են ստանում Արմավիրի և Մեծամորի բժշկականկենտրոններում: Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Այսօր կլինեն դուրս գրումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:





































