14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ձեզ այս քննարկումների մեջ ներգրավողին պետք է փնտրել Ձեր շրջապատում. ԿԳ նախարարը մեղմացնում է տոնը

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել, որում, դիմելով «Այբ» դպրոցի աշխատակիցներին ու ուսանողներին, նշում է, որ 12-ամյա կրթական համակարգը փակելը «ֆեյքերի» տարածած լուր է: 

«Ձեզ այս քննարկումների մեջ ներգրավողին պետք է փնտրել Ձեր շրջապատում։ Կոչ եմ անում էդ սադրանքներին չտրվել։ Ես երեք օր է՝ Հայաստանում չեմ, առաջիկա օրերին պատրաստ եմ հանդիպել Ձեզ հետ ու փարատել Ձեր մտահոգությունները»,- գրել է նախարարը:

Ա. Հարությունյանը նշել է նաև, որ հանդիպելու է Արարատյան բակալավրիատի մասնագետների հետ, միասին շատ անելիքներ ունեն:

Հիշեցնենք, որ «Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրներից Դավիթ Յանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր «Այբ» դպրոցի ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի միջև հրապարակային բանավեճին՝ գրելով, որ իր համար «Այբ» դպրոցն ու «Այբ» կրթական հիմնադրամը կյանքի գործ են դարձել ճիշտ այնպես, ինչպես աշխարհի տարբեր անկյուններից 200-ից ավելի նվիրատուների համար:

«Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքն «Այբ»-ի նկատմամբ, կվերանայենք նվիրատվություններ անելու ծրագրերը»,- նշել էր հիմնադրամի հիմնադիրներից մեկը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ