13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սասնա ծռերի» գործով պաշտպանը նկատողություն է ստացել

«Սասնա ծռերի» գործով պաշտպան, «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան Արայիկ Պապիկյանը 2017 թ սեպտեմբերի 7-ին «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստին դահլիճը լքելու համար նկատողություն է ստացել Փաստաբանների պալատի խորհրդից: Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան ասոցիացիան: Հշեցնենք, որ այդ նիստին նա ցանկացել էր դատախազներին ինքնաբացարկ հայտնել, սակայն միեւնույն ժամանակ կարեւոր է համարել, որ մյուս փաստաբանները եւս ներկա լինեն։ […]

Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատարը Հովհաննես Եմիշյանն է

Մայիսի 19-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել փրկարար ծառայության սպայական կազմի հետ: Խորհրդակցությանը նախարար Ռոստոմյանը հայտնել է, որ ՓԾ տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որը բավարարվել է եւ ՓԾ տնօրենի գործառույթները ժամանակավորապես կկատարի տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Վերջինիս ներկայացնելով՝ ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը նշեց. […]

ԱԱԾ տնօրենը հերքել է ԱՄՆ Դաշնային բյուրոյից Հայաստան քննիչների ժամանելու մասին լուրը

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքել է տարածված տեղեկությունները, թե ԱՄՆ FBI-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչները եկել են Հայաստան։ «Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած FBI-ի աշխատակիցներ չկան։ Դա սուտ լուր է», – այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Վանեցյանը։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ «ԱՄՆ-ում գործեր են հարուցել Սերժ Սարգսյանի եղբայրներ Ալեքսանդր՝ Սաշիկ […]

Ադրբեջանը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է

Մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հարաբերական կայուն իրադրությունը մնացել է անփոփոխ: Նշված ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Բացի վերոնշյալ խախտումներից, շփման գծի արեւելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 […]

350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում. ԱԱԾ պետը սկանդալային բացահայտումներ է խոստացել

«Հայաստանում նախկինում կատարված հանցագործությունների գործող կոռուպցիոն շղթաների հայտնաբերման գործողություններ են իրականացնում»,-այսօր` մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Շուտով կբացահայտնվեն խոշոր հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով», – հայտարարել է նա։ ԱԱԾ ղեկավարը, ներկայացնելով մանրամասներ, ասել է, որ այդ սխեմաների շրջանակում որոշները պետությունից գումար են գողացել տարիներ […]

«Ամենամեծ խուլիգանները «Սասնա ծռերին» մարդասպան և խուլիգան ասողներն են»/տեսանյութ/

«Ամենամեծ խուլիգանները «Սասնա ծռերին» մարդասպան և խուլիգան ասողներն են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Աղավնի Սահակյանը: Նա ընդգծում է, որ «Սասնա ծռերից» արդեն մի քանիսը հաշմանդամ են դարձել և այն դեպքում, որ նրանք ապստամբել են հանուն հայ ժողովրդի: «Պետք է դերակատարում փոխվի և իսկական հանցագործները հայտնվեն նրանց փոխարեն՝բանտում»,-ընդգծեց Աղավնի Սահակյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավ-արևմտյան սահմանագոտի

Մայիսի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այցելել են ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի` նախիջևանյան ուղղությամբ տեղակայված հենակետ։ Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին` ՀՀ պաշտպանության և ԱԳ նախարարները բանակային զորամիավորման հրամանատարության հետ քննարկել են սահմանային ծառայության առանձնահատկությունները։  Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարությանը հանձնարարել է մշտապես լինել զգոն, չտրվել որևէ սադրանքի, խստագույնս կանխել […]

Մենք հաղթելու ենք թուրքական ժխտողականությանը.Էդուարդ Շարմազանով

Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին: Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին նաև Հայաստանի Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորները` քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը, ասորական համայնքի ղեկավար Արսեն Միխայլովը, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին նաև Ազգային ժողովի […]

Եկեղեցում հնազանդ լինելու խոստում տալը ստրուկ դառնալու երդում տալու հետ մի՛ նույնացրեք

Ու կրկին նույն թեման: Սիրելի կանայք ու աղջիկներ (բայց հատկապես՝ կանայք), երբ ձեր սիրելին, ասեմ ավելին՝ կողակիցը կանոնավոր կերպով հարվածում է ձեզ, այսինքն ծեծում է, պետք չէ, որ դուք լռեք: Եկեղեցում հնազանդ լինելու խոստում տալը ստրուկ դառնալու երդում տալու հետ մի՛ նույնացրեք: Մի՛ լռեք, կուլ մի՛ տվեք նույնիսկ ամենաանմեղ թվացող կոպիտ որևէ քայլը. ոչ ոք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված