25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինձ ոչ մեկ չի միջնորդել, նման բան ոչ մեկն իրեն թույլ չի տա. ԱԱԾ տնօրեն

«Բոլոր ապօրինի հաստացածները, կոռուպցիոն սխեմաներով աշխատողները, կոռումպացված պաշտոնյաները և, առհասարակ, օրինախախտները կպատժվեն: Մեր պայքարը լինելու է շարունակական և անզիջում: Իմ աշխատանքի ոլորտը չի եղել այդ սխեմաները բացահայտելը, բայց իհարկե, եղել են վաղուցվանւից, առնվազն 1 ու կես տարի, եթե ոչ ավել»,-այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Հարցին, թե չեն փորձում միջնորդել իրեն այս կամ այն պաշտոնյայի համար, նա բացասարական պատասխան տվեց. «Ինձ ոչ մեկ չի միջնորդել: Կարծում եմ՝ նման բան ոչ մեկն իրեն թույլ չի տա:

Ես, ինչպես որ հայտարարել էի, մենք չենք ունենալու ինչ-որ մի բան, որի արդյունքում հասարակության մեջ կամ ինչ-որ մի տեղ լինեն կասկածներ, որ մենք այս կամ այն գործողությունն արել ենք պատվերով կամ ինչ-որ այլ նպատակներ հետապնդելով: Մենք պետք է ունենանք հստակ ապացույցներ, և եթե լինեն այդ ապացույցները, միանշանակ բոլորը պատժվելու են»:

Արթուր Վանեցյանը նաև ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը հասնելու է մինչև այնտեղ, որտեղ կլինեն հստակ ապացույցներ և հստակ տվյալներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ