Ժողովրդի թռիչքը խեղդելու ցանկացած փորձ կարժանանա հակահարվածի. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սարդարապատում մասնակցում է «Հաղթանակի դար» միջոցառմանը: Իր հանդիսավոր ելույթում Փաշինյանը հիշեցրեց առաջին հանրապետության պատմությունը, ապա նշեց, որ ժողովրդի պատմության մեջ նախկինում նման բան չէր եղել: «Իր պատմության մեջ հայ ժողովուրդն առաջին անգամ ոչ թե հպատակ էր, այլ քաղաքացի, ոչ թե ծառա էր, այլ տեր»,-ասաց նա՝ նշելով, որ այն ժամանակ հայ ժողովուրդը հաղթեց, քանի որ հասկացավ, որ մեր էությունը անապատներ քշվելը չէ, և որ մեր երակներում Մեսրոպ Մաշտոցի ու Արտաշես արքայի, Վարդան Մամիկոյանի արյունն է հոոսում:
«Մենք հաղթել ենք բոլոր այն դեպքերում, երբ որոշել ենք հաղթել, երբ սիրենք մեր հայրենիքն ու միմյանց և չփորձենք մեր նեղ, անձնական շահերը կապել իրար»,-ասաց նա:
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ մեկ ամիս առաջ էլ նույնը եղավ, քանի որ հայ ժողովուրդը հավատաց ինքն իրեն:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ժողովրդի թռիչքը խեղդելու ցանկացած փորձ կարժանանա հակահարվածի: