07 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայտնում եմ իմ խորը հիասթափությունը. վրեժխնդրությունների համար չէի պայքարում «Մերժիր Սերժին» գոչյուններով

Անընդունելի են#ԵՊՀՌեստարտ նախաձեռնության պնդումներն առ այն, որ ԵՊՀ-ում չկա ակադեմիական միջավայր, որ ուսանողներն ու դասախոսները քաղաքական հետապնդումների են ենթարկվել, որ իրենց կողմից բարձրացված խնդիրները միայն սուբյեկտիվ են և մեծ հաշվով կախված են համալսարանի ղեկավարությունից։ Ունենալով #ԵՊՀՌեստարտ նախաձեռնությանը հակընդդեմ ակցիա, մեկ օր գիշերելով ԵՊՀ-ում նկատել եմ մի շարք նորընտիր պաշտոնյաների կապը #ԵՊՀՌեստարտ նախաձեռնության անդամների հետ։ Հարկ […]

Երեւանի փոխքաղաքապետը պահանջում է հրապարակային ներողություն խնդրել

Ս. թ. մայիսի 30-ին Երևանի ավագանու հերթական նիստի ընդմիջմանը «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը մի շարք լրատվամիջոցների ներկայությամբ հայտարարեց, որ ես, մեջբերում եմ, «լրագրող եմ ծեծել»: Ես՝ Վահե Նիկոյանս, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Մարինա Խաչատրյանի այս պնդումն ակնհայտ սուտ է և զրպարտություն։ Նշված անձի սանձարձակություններն ու սադրանքները Երևանի ավագանու նիստերի ընթացքում բոլորին են […]

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել բանակում խոշտանգման ենթարկված Ա.Հակոբյանի ներկայացուցիչ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի վճռաբեկ բողոքը

Վճռաբեկ դատարանը 25.05.2018 թ որոշում է կայացրել  վճռաբեկ բողոքը վարույթ  ընդունելու մասին:  Հիշեցնենք, որ  «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի տնօրեն   Ա.Դանիելյանը և Ռիտա Հակոբյանը 11.11.2015 թ ՀՀգլխավոր դատախազին հաղորդում են   ներկայացրել , որ ՀՀ զինված ուժերի զինծառայող, 1996 թ. ծնված հունվարի 15-ին    զորակոչված   Արթուր Հակոբյանը ազգականի կողմից հայտնած տեղեկության համաձայն զորամասից տեղափոխել է   Երևանի կայազորային հոսպիտալ:  Արթուրը զորամասում՝ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արդյունքում, ձեռք է  բերել հոգեկան առողջականլուրջ խնդիրներ: Դեպքը, որի արդյունքում  Ա. Հակոբյանը ստացել  հոգեբանական խորը տրավմա, տեղի է ունեցել Ագարակի զորամասում սույնթվականի նոյեմբերի 6-ին կամ 7-ին:    ՔՀԻ կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ վերջինս իրոք ստացել է ուժեղհոգեբանական տրավմա և ներկայումս ստանում է բուժում: Ինչպես զորակոչվելիս, այնպես էլ` ծառայության ընթացքում բուժզննության ժամանակԱ.Հակոբյանի մոտ որևէ հոգեկան խնդիր չի   արձանագրվել,  նա ճանաչվել է շարքային ծառայության համար պիտանի: Հետևաբար առողջականխնդիրները նա ստացել է ծառայությունը իրականացնելիս՝ դաժան, անմարդկային վերաբերմունքի արդյունքում:  Դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ   կայազորային քննչական բաժնում 13.11.2016 թ.ՀՀ քրեական օրենսգրքի 358 .1-րդ    հոդվածի   երկրորդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90555515 քրեական գործը և Ա. Հակոբյանը   ճանաչվել է տուժող: Սակայն 11.06.2016 թ.  ՀՀ քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչության 9-րդ   կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Հ.Հայրապետյանը որոշում է կայացրել քրեական   հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին:   Սույն որոշման դեմ 19.09.2016 թ. ՀՀ Գլխավոր դատախազի  ժամանակավոր պաշտոնակատար Ա. Հարությունյանին փաստաբանը  բողոք է ներկայացրել  քրեական գործի վարույթը կարճելու մասին 11.06.2016 թ. քննիչի որոշման դեմ:   29.09.2016 թ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանը որոշում է կայացրել բողոքը մերժելումասին: 17.10.2017 թ դատախազության և քննչական մարմնի անգործության դեմ ներկայացվել է բողոք   Սյունիքի մարզի ընդհանուր իրավասությանդատարան: 16.01.2017 թ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին: 24.01.2017 թ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանը   ներկայացրել է  վերաքննիչ բողոք: 22.06.2017 թ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել փաստաբանի  կողմից ներկայացված   բողոքը բավարարելու մասին և գործըուղարկել է դատարան՝ նոր քննության: 15.09.2017 թ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել  փաստաբանի  ներկայացված բողոքը մերժելումասին:  09.01.2018 թ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել փաստաբանի  ներկայացրած վերաքննիչ   բողոքը մերժելու մասին։ .05.2018 թ վճռաբեկ դատարանը  որոշում է կայացրել  վճռաբեկ բողոքը ընդունել  վարույթ:  Հիշեցնենք, որ   2018 թ հունվարի 9-ին «Ընդդեմիրավական կամայականության» ՀԿ–ի փաստաբան Ա․Ղարագյոզյանը վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացրել  է    վճռաբեկ բողոք։   Բողոքում մասնավորապես նշվում է, որ Վերաքննիչ դատարանը  կայացնելով նշված որոշումը, թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 18-րդ,Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ,7-րդ, 8-րդ,     9-րդ, 17-րդ հոդվածների, ՄԻԵԿ–ի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության   իրավունքը ինչպես նաև ՄԻԵԿԻ–Ի 3-րդ հոդվածով  նախատեսված    խոշանգումներից զերծ մնալու իրավունքը։ Փաստորեն վերաքննիչ դատարանը պետք է գնահատական տար, թե արդյոք  խախտվել է տուժողի իրավունքները և ազատությունները ևարդյոք խախտվել է տուժողի ՄԻԵԿ–ի 3-րդ  հոդվածով   նախատեսված խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը, սակայն դատարան միայն  չքննարկելով այդ խախտումները, միայն նշել է, որ առաջին ատյանի դատարանը իրավացիորեն փաստել է, որ  վարույթը իրականացնող մարմնիգործողությունները եղել են օրինական, որն էլ հիմք է տալիս  ենթադրելու այն, որ  վերաքննիչ դատարանը  սույն գործով եղել է կաշկանդված և չիկայացրել օրինական որոշում։    Բողոքում փաստաբանը նշել է, որ  դատարանի որոշումը ակնհայտ հակասում է քրեական դատավարության օրենսգրքի պահանջներինորի արդյունքում խախտվել է Ա. Հակոբյանի ՄԻԵԿ–ի 3-րդ  հոդվածի պահանջը, դատարանի գործը քննել է միակողմանի, բազմակողմանի լրիվ ևօբյեկտիվ քննություն չի իրականացրել: Չի անդրադարձել   բողոքում  բարձրացված այն հարցերին, որոնց,  ըստ էության դատարանը պարտավոր էիրավական  գնահատական տալ։  Ա Ղարագյոզյանը  գտնում է, որ 11.06.2016թ. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական   գլխավոր վարչության 9րդ կայազորային  քննչական բաժնի քննիչի և ՀՀ Գլխավոր դատախազի  տեղակալ Ա.Հ. Հարությունյանի  կողմից կայացված որոշումները  անհիմն են և չեն բխում  ՀՀ   քրեական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներից: […]

Հունիսի 1-ին մայրաքաղաքում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ երեխաների համար

Հարգելի՛ համաքաղաքացիներ, հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով և Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնական ծրագրի շրջանակում մայրաքաղաքում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ երեխաների համար: Ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումները կմեկնարկեն վաղ առավոտյան և կեզրափակվեն ուշ երեկոյան` գունեղ ու վառ հրավառությամբ: Այս տարի միջոցառումները կանցկացվեն «2800-ամյա Երևանը՝ փոքրիկների համար» խորագրի ներքո` հետևյալ ժամանակացույցով. Ազատության հրապարակ 11:00-12:00՝ […]

«Ժողովուրդը «հեսա-հեսա» պայթելու է, սա ռումբ է». Կարո Եղնուկյան/տեսանյութ/

«Ժողովուրդը «հեսա-հեսա» պայթելու է, սա ռումբ է»,-այսօր` մայիսի 30-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սեֆիլյան և ընկերներ գործով չկայացած դատական նիստին, ասաց «Սասնա ծռերի» աջակցության մեջ մեղադրվող, որերս կալանքից ազատ արձակված  Կարո Եղնուկյանը: Եղնուկյանը դատավորներին կոտրելու տարբերակ ունի: Մանրամասները` տեսանյութում:

«Եթե կորուստներ չլինեին, ջրի սակագինը կարող էր նվազել»

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը բյուջեի կատարողականի ժամանակ ասաց, որ Արփա-Սևան թունելի շինարարությունը նախատեսվում է ավարտել հոջորդ տարի: Նա տեղեկացրեց, որ Սևանի մակարդակը տարեսկզբի համեմատ ավելացել է մոտ 30 սմ-ով, 1900 մետր 74 սանտիմետր: «Չնայած նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ հետ ենք 13սմ-ով, որը պայմանավորված է 17-18 թթ-ի առանց ձյան տարով, հիմա ինչ […]

Պատժել մեղավորներին . փաստաբանը ապատեղեկատվություն է տարածել

Հաշվի առնելով լրատվամիջոցների կողմից շարունակվող հարցումները՝ հայտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում իրականացվել են բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրությունները։ Արդյունքում վերահաստատվել է, որ ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող մեքենաները Գր.Լուսավորիչ փողոցում Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած դեպքի հետ որևէ առնչություն չունեն։ Հարգելի գործընկերներ, հիշեցնեմ, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հենրիկ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում մայիսի 21-ին […]

84.4 մլն դրամ՝ 5 միջազգային ցուցահանդեսի կազմակերպման համար

 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Տնտեսական զրագացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ծրագրային 12 հիմնական միջոցառումներ են եղել: Նախարարի խոսքով` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքական ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված 455 մլն 553 հազար դրամի ծախսման արդյունքում 93 ընկերության հնարավորություն է տրվել մասնակցել արտերկրում կայացած 10 միջազգային ցուցահանդեսի, որոնց արդյունքում կնքվել է շուրջ […]

Պետական տուրքերի մեջ առյուծի բաժինը ընկնում է «օդի հարկ» կոչվածին

2017 թվականին բյուջեում հարկերի ու տուրքերի գծով հավաքագրվել է 1 տրլն 158 մլրդ դրամ, մինչդեռ ցուցանիշը եղել է 1 տրլն 135 մլրդ դրամ: Այսօր պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը: Նրա խոսքով, 2017-ին հարկային եկամուտներն ավելի են եղել 126 մլրդ դրամով կամ ավելի քան 11 տոկոսով: Մաշադյանը տեղեկացրեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված