25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք Երեւանում. հետապնդել են դատավորի օգնականին

shamshyan.com-ը գրում է, որ հունիսի 5-ին, վճռաբեկ դատարանի դատավորներից մեկի օգնականը դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում  Երևանի Իսակովի պողոտայում Mercedes մակնիշի ավտոմեքենան Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից հետապնդվել է, ինչի ժամանակ Volkswagen-ի վարորդը իր և իր հետ ավտոմեքենայում գտնվող աղջկան վիրավորական արտահայտություններ 1 արել, իսկ ընթացքում էլ […]

Սփյուռքի նախարարությունը սխալվել էր. ազատեցին պաշտոնից

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի սխալ կիրառման արդյունքում սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից և նշանակվել սփյուռքի նախարարի օգնական: Սփյուռքի նախարարությունն ափսոսանք է հայտնում տեղի ունեցած շփոթմունքի համար և հայցում է քաղաքացիների ներողամտությունը։ Հիշեցնենք՝ մամուլում մտահոգություններ հնչեցին, որ ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար […]

Ճանաչելով Արայիկին, զարմացած եմ. Անահիտ Բախշյան (տեսանյութ)

«Բարի ցանկությունների հրովարտակ է այս ծրագիրը: Դեռ ոչինչ, որ մեխանիզմները չկան որովհետեւ, դրանք իրավական տարբեր փաստաթղթերով կարող են լինել,  բայց ինձ մտահոգում է կրթության եւ գիտության հատվածի չափազանց պոպուլիստական ոճը», –Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրի՝ կրթության եւ գիտության հատվածին, կարծիք հայտնեց Երեւանի ավագանու Ելք խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Անահիտ Բախշյանի խոսքով, Հայաստանում կրթության […]

Այն, ինչ չի ասվում

-ԱԱԾ-ն ամբողջ գործերը թողած զբաղված ա սուպերմարկետներով: Այսինքն ոչ թե սուպերմարկետներով այլ կոնկրետ լֆիկի Սիթիով: -Էս ֆոնին, գործադիր իշխանության ամենաբարձր օղակի պաշտոնյան` վարչապետը ֆեյսբուքում ստատուս ա գրում, թե բա կոռուպցիոներներին բոյկոտեք: Այ ցավդ տանեմ, եթե կոռուպցիոներ կա ձերբակալեք բա՞, վերջը ԱԱԾ-ն կարող է… լավ անցանք … -Ոստիկանապետն ասում ա հանցավորության ու քրեական հեղինակությունների դեմ անհաշտ […]

Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում բողոքի ակցիա է

Այսօր  18։30-ից Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում՝ կաթողիկոսի երևանյան նստավայրի դիմաց բողոքի ակցիա  է  հրավիրվել։ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման անդամները պահանջում են Գարեգին  Բ կաթողիկոսի հրաժարականը, ինչպես նաև կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացում Հայաստանում։  Շարժման առաջնորդ հոգևորականները կոչ են անում երիտասարդներին միանալ շարժմանը: Ի դեպ, ակցիայի մասնակիցները հրաժարվել են պատասխանել Henaran.am-ի […]

Չար զրույցները ապականում են

Երբ հանդիպես մարդու, ով վիճաբանել սիրելով, քո հետ մարտի է բռնվում հակառակ ճշմարտության, ապա դադարեցնելով վիճաբանությունը, խույս տուր նրանից՝ մտքով քարացածից: Քանզի ինչպես որ աղտեղի ջուրը միանգամայն անպիտան է դարձնում լավագույն գինիները, այնպես էլ չար զրույցները կյանքով ու բարքով առաքինի մարդկանց են ապականում: ՍՈՒՐԲ ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ

Մեր առաջ կնճռոտ խնդիր է դրված. Սեֆիլյան

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն իր և «Սասնա ծռեր» խմբի անդամների ազատ արձակումն օրերի խնդիր է համարում։ «Կարծում եմ՝ իմ, «ծռերի» և ընդհանրապես, քաղբանտարկյալների ազատումն օրերի հարց է։ Նրանք բոլորը պետք է ազատության մեջ լինեն շուտով», – այսօր Վերաքննիչ դատարանում մինչ նիստի մեկնարկը պատասխանելով լրագրողների մի քանի հարցերին՝ հայտարարեց Սեֆիլյանը։ «Մեր առաջ կնճռոտ խնդիր է […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսը բողոքի ակցիայի մասնակիցներին հրավիրել է հանդիպման

Այսօր ժամը 18։00-ին Երևանի Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով քաղաքացիները բողոքի ակցիա են ծրագրել։ Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում փոխանցել է Կաթողիկոսի հրավերը։ «Այսօր կայանալիք ցույցի մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հայրական հրավեր է փոխանցվել հունիսի 7-ին այցելելու Մայր Աթոռ […]

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 7-ին ժամը 09.00-14.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի՝ Գետափնյա թիվ 1-ից-8 և Շահումյան փողոցների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները փորձել են թմրանյութ տեղափոխել Հայաստան

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում, մայիսի 17-ից հունիսի 6-ը կանխվել են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների կողմից թմրանյութերի մաքսանենգ ճանապարհով ներկրման մի շարք  դեպքեր: Մասնավորապես, «Ագարակ» պետական սահմանային անցակետի մաքսային հսկողության գոտում Իրանի երկու քաղաքացիների մոտից հայտանբերվել են համապատասխանաբար 0.85 գրամ և մոտ 0.84 գրամ քաշով, շագանակագույն՝ «ափիոն» տեսակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի