24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հանրային պաշտպանի գրասենյակը մտահոգված է

Վերջին ժամանակներս մամուլում և տարբեր հարթակներում հնչեցվում են կարծիքներ հանրային պաշտպանի գրասենյակի գերծանրաբեռնվածության վերաբերյալ և առաջարկվում է այնպիսի լուծում, որպեսզի յուրաքանչյուր փաստաբան կարողանա անձամբ ներգրավվել հանրային պաշտպանության գործին, այսինքն` լուծարել հանրային պաշտպանի գրասենյակը:

Այս կապակցությամբ տեղեկացնում ենք՝    

 Մինչև 2005 թվականը ՀՀ-ում անվճար իրավաբանական օգնության ապահովումն իրականացվել է անհատական կարգով:

Քննիչի կողմից որոշմամբ ներգրավում էր կոնկրետ փաստաբան, ով պետք է անվճար պաշտպաներ մեղադրյալի շահերը: Փաստաբանին ընտրում էր քննիչը: Այնուհետև, նույն քննիչի կողմից տրված տեղեկանքի հիման վրա փաստաբանը վարձատրվում էր պետական բյուջեի միջոցներից: Ընդ որում, մեկ ժամի համար նախատեսված գումարը շատ փոքր էր և փաստաբաններին հիմնականում չէր հրապուրում անվճար պաշտպանությունը: Նախորդ մոդելը կախվածություն էր առաջացնում փաստաբանին քննիչից, քանի որ վերջինս ըստ էության հանդիսանում էր փաստաբանի «գործատուն»: Նույն կարգը գործում էր նաև դատարաններում:

Եղել են դեպքեր, որ տեղեկանքների հաշվարկի արդյունքում, պարզվել է, որ փաստաբանը օրվա ընթացքում աշխատել է 26 ժամ: Նշված կարգավորումը լուրջ մտահոգությունների  տեղիք էր տվել: Անվճար իրավաբանական օգնության որակի մասին խոսքլինել չէր կարող, քանի որ բացակայում էին որակի նկատմամբ հսկողական և վերահսկողական մեխանիզմները:

Այսօր գործում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան  նախաձեռնությամբ և Ամերիկյան  իրավաբանների  ընկերակցության ջանքերով բազմաթիվ քննարկումների արդյունքում  ներդրված   հանրային պաշտպանի գրասենյակի ամերիկյան մոդելը: Նշված մոդելը  հնարավորություն է  տալիս կենտրոնացված  կարգով  ապահովել անվճար իրավաբանական  օգնության  տրամադրումը ամբողջ  ՀՀ  տարածքում՝  հսկողություն և  վերահսկողություն  իրականացնել  որակյալ  իրավաբանական օգնության  տրամադրման,արդյունավետ պաշտպանության և կարգապահության  նկատմամբ:

 Հանրային պաշտպանի գրասենյակը գործում է  2006 թվականից: Տարեցտարի աճում է ՀՊԳ-ի շահառուների թիվն, ինչըպայմանավորված է  որակի բարձրացմամբ, «Փաստաբանության մասին» օրենքի փոփոխություններով՝ մի քանի սոցիալականխմբերին էլ հնարավորություն ընձեռվեց քաղաքացիական և վարչական գործերով անվճար իրավաբանական օգնություն ստանալ: Բացի այդ աճել է  քրեական  գործերի թիվը՝  արդարադատության շահով  պայմանավորված:   

Նշենք, որՓաստաբանների պալատի կողմից բազմիցս առաջարկ է ներկայացվել կառավարություն՝ հանրային պաշտպանի հաստիքների ավելացման ուղղությամբ: Նաև առաջարկներ են ներկայացվել   օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ:  Խնդիրն այն է,որ քրեական  գործերով անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվում է վարույթն իրականացնող մարմնի որոշումներիհիման վրա, իսկ վերջիններս հիմք են ընդունում ոչ միայն մեղադրյալի անվճարունակությունը, այլ նաև՝ արդարադատության շահը:  

Քիչ չեն դեպքերը, երբ վճարունակ անձին նույնպես նշանակվում է հանրային պաշտպան:  Այս պարագայում  Հանրայինպաշտպանի գրասենյակը չի կարող մերժել քննիչի որոշումները:

Հետևաբար, օրենսդրական խնդիր կա  այս մասով  բեռնաթափել հանրային պաշտպանի  գրասենյակը: Կարելի է օրենքով մեխանիզմ ներդնել, ըստ որի անվճար պաշտպանությունից   օգտված վճարունակ քաղաքացուց անհրաժեշտ է  գանձել փաստաբանի ծառայության  գումարը:  Սա նաև կանխարգելիչ միջոց կհանդիսանա և կբեռնաթափի ՀՊ գրասենյակի աշխատանքը:

Ներկայում գործող կարգավորումն այսպիսին է. յուրաքանչյուր տարի  պետական բյուջեից  հատկացվում են  միջոցներ Հանրայինպաշտպանի գրասենյակի գործունեությունն  ապահովելու   համար: Այսինքն կայուն աշխատավարձ և աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով էլ գումար է հատկացվում ՀՊ գրասենյակի ծախսերի փոխհատուցման համար՝ տրանսպորտային ծախսեր, տարածքների վարձակալության վճարներ, տեխնիկայի ձեռք բերում, օժանդակ աշխատակազմ և այլն: Նշված միջոցները  ՀՊԳ-իկողմից վարած գործերի քանակի համեմատ բավական սուղ են, սակայն կենտրոնացված ծախսերը  հնարավորությունն են տալիս  խնայելու որոշակի  միջոցներ, արդյունավետ աշխատելու և իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար (օգնականներ, հաշվապահություն և այլն): Այս տեսակետից եթե դիտարկենք, ապա մեկ գործի վրա պետությունը  ծախսում էնվազագույն գումար:

 Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքին, որ  մասնավոր փաստաբանների կողմից  անվճար իրավաբանականօգնություն տրամադրելու դեպքում մեկ գործի վրա ծախսած ժամանակը, կատարած աշխատանքի որակը վերահսկելի չի լինի: Բյուջեից տրամադրվող միջոցները  բաժանելու դեպքում չնչին գումարներ կկազմեն   և նույն միջոցներով   ավելի քիչ  գործեր հնարավոր  կլինի վարել:

 ՀՊԳ ն կարևորում է յուրաքանչյուր  շահառուին որակյալ  իրավաբանական  օգնության  տրամադրումը:   

Այսօր Հանրային պաշտպանի գրասենյակի որակի  բարձրացման  և  ՀՊԳ-ի բնականոն  գործունեությունն   ապահովելու համարգործում են Պալատի խորհրդի և նախագահի կողմից  ընդունված  ներքին իրավական ակտերով սահմանված  գնահատման,մրցույթի անցկացման կարգերն  և այլ իրավակարգավորումներ: 

Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ անթույլատրելի է զարգացման հետընթացին ուղղված բոլոր նախաձեռնությունները:

 

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար՝ Մելանյա Առուստամյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ