25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Գնաճ

2018թ. մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է դեղագործական ապրանքների՝ 0.4%, հագուստի՝ 0.6%, տարբեր տեսակի կոշկեղենի 1.2% գնաճ:

Հանրապետությունում արձանագրվել է խոշոր կենցաղային սարքերի՝ 1.3%, կահույքի և կահավորանքի՝ 0.4%, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.3%, մաքրող, լվացող միջոցների և բնակարանի խնամքի այլ պարագաների՝ 0.2%, կենցաղային և այգեգործական գործիքների ու հարմարանքների 0.1% գնանկում, իսկ վառելանյութի և քսայուղերի, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահկարասու, ոսկերչական զարդերի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2018թ. մայիսին ապրիլի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը մնացել է անփոփոխ: 2018թ. մայիսին 2017թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 17.0% և 25.8%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 9.3% և 20.5% գնաճ:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ