18 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երջանիկ են նրանք, ում Աստված շնորհել է Սուրբ Գիրքն ընկալելու ողորմությունը. Մեծերը Աստծո մասին

Ժամանակակիցների վկայությամբ՝ Սուրբ Գրքի ընթերցանությամբ քչերը կարող էին համեմատվել Բայրոնի հետ: Օր չէր անցնում, որ նա չընթերցեր իրեն ուղեկցող՝ գրպանի փոքրիկ Աստվածաշնչի այս կամ այն գլուխը… Աստվածաշունչը մշտապես նրա սեղանին էր: Եվ այդ հանճարեղ և խորազգա բանաստեղծի մահից հետո նրա Աստվածաշնչում հայտնաբերեցին իր իսկ ձեռքով գրված հետևյալ տողերը. «Այս սրբազնագույն Գրքում է բոլոր գաղտնիքների գաղտնիքը: […]

Արցախը հակադարձում է armiya.az-ին

Ադրբեջանական որոշ լրատվակայքերի՝ մասնավորապես armiya.az կայքում այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում պայթյունի հետևանքով 10 մարդ է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում և հակառակորդ երկրի քարոզչության երևակայության հերթական վառ արգասիքն է: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել: «Միաժամանակ […]

Վատնել է համայնքի սոցօգնության գումարները. հարուցվել է քրգործ

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում տվյալներ են ստացվել այն մասին, որ մարզի Ղուրսալի համայնքի ղեկավար Մ. Մ.-ն առերևույթ թույլ է տվել չարաշահումներ և այլ օրինախախտումներ, որոնց հետևանքով համայնքին պատճառվել է խոշոր չափերի վնաս: Մասնավորապես՝ չնայած 2016թ. ընթացքում ավագանու նիստեր չեն կայացվել, սակայն կազմվել են իբրև կայացած նիստերի որոշումներ և արձանագրություններ, որոնցում ավագանու անդամների […]

Նոր վտանգավոր սադրանք. ռուս զինվորները ներխուժել են հայկական գյուղ և սկսել կրակել (տեսանյութ)

Երեկ Գյումրիի ռուսական բազայի զինվորական շարասյունը ներխուժել է Փանիկ գյուղ, ռուս զինվորականները սկսել են կրակել, պայթեցնել պայթուցիկներ: Գյուղի բնակիչները շրջափակել են շարասյունը եւ վրդովված հարցեր տվել հրամանատարին: Գյուղացիների հարցերին շարասյան հրամանատարն այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չի տվել: Իսկ մարդիկ հարցնում էին՝ արդյոք ռուսները «կայֆի տակ» էին, կամ հարբած, մոլորվե՞լ են, ինչո՞ւ չեն կրակել պոլիգոնում, այլ […]

Վարչապետի որոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին  տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:  «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Միքայել Արզումանյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից՝ […]

Պետք է անենք հնարավորը, որ գիտությունը վերադառնա բուհեր. Ա. Հարությունյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաև համալսարանական հիվանդանոցների տնօրեններ: Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել բուհի հետ կապված խնդիրները, լսել կողմերի առաջարկներն ու դիտողությունները: «Առկա […]

Փաշինյանը չի կարող միաժամանակ աշխատել բոլոր պաշտոններում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների համար կանխատեսելի էր, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո Երևանի ավագանին ոչ թե նոր քաղաքապետ ընտրելու, այլ այն լուծարելու ճանապարհը կնախընտրի: Ասել է թե, սարերի հետևում չէ այն օրը, երբ մայրաքաղաքի բնակիչը կրկին առիթ կունենա նոր ավագանի ընտրել: Ու թեև դեռ հստակ չէ, թե այդ ընտրությանը ո՞ր կուսակցությունները մասնակցության […]

«Ելք»-ում կրքերը բուռն են. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. « «Ելք» դաշինքում բուռն քննարկումներ են գնում առաջիկա ԱԺ ընտրությունների հետ կապված։ Դաշինքով գնալուն գրեթե բոլորը կողմ են, բայց վեճ կա համամասնությունների հետ կապված։ Արդեն գրել ենք, որ Փաշինյանի «Քաղպայմանագիրը» հավակնում է մոտ 70 տոկոս ունենալ ցուցակում, որից 20-ը կլինեն քաղակտիվիստները, իսկ «Հանրապետությունը» եւ «Լուսավոր Հայաստանը» միասին կարող են հավակնել 30 […]

Փաշինյանին ուղղված ի՞նչ առաջարկ ունի Լ. Տեր-Պետրոսյանը. Ժամանակ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Լևոն Տեր-Պետրոսյանի նախա­ձեռնությամբ կառավարական ամառանոցում հանդիպում է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքա­կանությանն ու արցախյան խնդրին առնչվող հարցեր: Այս մասին հայտնել է կառավարության «Ֆեյսբուքի» էջը: Հատկանշական է, որ հանդիպումը տե­ղի է ունենում Բրյուսել Նիկոլ Փաշինյանի այցից ու դրա ավարտին Եվրամիության քաղաքականությանը վերաբերող հայտնի հայտարարությունից հետո, թեև, իհարկե, […]

Հարցաքննությունից հետո՝ շքեղ առանձնատուն. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ում հարցաքննության կանչված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն արդեն մի քանի տարի է՝ վաճառել է Ազատության պողոտայի «գեներալների շենքի» իր բնակարանն ու տեղափոխվել Ջրվեժի իր շքեղ առանձնատուն: Չնայած սրան՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում նշված է, որ Խաչատուրովը հաշվառված է Ազատության պողոտա 9/3 հասցեում: Ջրվեժ թաղամասի երկհարկանի շքեղ առաձնատունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի