18 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հեղափոխության գլխավոր խնդիրը. Ժամանակ

«ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս օրերին Հայաստանում օրա­կարգային է դարձել թավշյա հեղա­փոխությունից հետո նոր իրավիճա­կում, նոր Հայաստանին Արևմուտքի ցուցաբերվելիք օգնության, ներդ­րումների, օժանդակության հարցը: Այդ մասին խոսակցությունները հատկապես ակտիվացան Նիկոլ Փա­շինյանի՝ Բրյուսել այցից հետո, թեև դա գուցե ավելի շատ առիթ էր, քանի որ խնդիրը ինքնին օդում, մթնոլոր­տում է երկար տարիներ: Կա հանրա­յին որոշակի տարածված ընկալում, որ […]

Զինվորները սնունդ գնելու համար տնից փող են ուզում. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ ԱԱԾ-ն պաշտպանության համակարգում, հատկապես զինակոչիկներին բանակից կեղծ փաստաթղթերով ազատելու նպատակով կոռուպցիոն գործարքներն ու սկանդալային պատմություններն է ներկայացնում հանրությանը, «Ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Նոյեմբերյանի N զորամասում դիրքեր բարձրացող զինվորները նախապես 7-10 հազար դրամ գումար են հավաքում սնունդ գնելու համար: Բանն այն է, որ մի քանի օր դիրքերում մնացող զինվորներին ինչպես հարկն […]

Խոսրով Հարությունյանի եղբո­ր ԲԿ-ն վա­ճառվել է. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խոսրով Հարությունյանի եղբո­րը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնն արդեն վա­ճառվել է: Որոշ տեղեկություննե­րով՝ գնորդը գավառեցի 2 եղբայր­ներ են, որոնք Ղազախստանում բիզնես ունեն, սակայն Խոսրով Հարությունյանը չի ցանկանում խոսել ո´չ գնորդի, ո´չ էլ գնի մասին: Ի դեպ, տեղեկություններ կան, որ քաղաքական իրավիճակի փոփոխություններով պայմանավոր­ված, շատերն են մտադիր վաճառքի հանել իրենց ունեցվածքը՝ մտավախություն ունենալով, […]

Սաբոտաժ. Ներողությունով աղբ չես հավաքի. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր շարունակ ամբողջ Ֆեյսբուք սոցիալական ցանցը ողողված է լեփ–լեցուն աղբամանների ու դրանց շուրջ վխտացող աղբի լուսանկարներով: Հատկապես ամառային շոգ օրերին նման վիճակը հղի է լուրջ հետեւանքներով, ի մասնավորի՝ վարակի տարածման վտանգով: Ի դեպ, պատահական չէ, որ այս օրերին կտրուկ շատացել են ինֆեկցիոն հիվանդությունները: Նախօրեին «Սանիթեքը» հայտարարություն էր տարածել՝ իրենց անգործությունը […]

Սահմանում մտահոգիչ լարվածություն կա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ հասարակության ուշադրությունը սևեռված է ներքաղաքական խնդիրներին, բավական մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել արտաքին ճակատում և սահմանին: Խոսքը ոչ միայն ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու, այլև հայ-ադրբեջանական սահմանի մասին է, որտեղ հարևան երկիրը մեծ քանակությամբ զորք և զինատեսակներ է կուտակել: Պատահական չէ, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանր հայտարարեց, թե «ռազմաքաղաքական վիճակը բավական լարված […]

Այլասերվածության քարոզչության իրավունք կունենան

«Հիշո՞ւմ եք` «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպությունը (Սորոսի ֆոնդը) 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 64 հարց ուղղեց մեր այն քաղաքական ուժերին, որոնք մասնակցում էին Ազգային ժողովի ընտրություններին,- ասաց Խաչիկ Ստամբոլցյանը: 20-րդ կետի դիմաց գրված էր. «Արդյո՞ք նույնասեռականները պետք է ունենան նույն իրավունքներն ու ազատությունները ինչպես մյուս քաղաքացիները»: Դաշնակցականները, «Ելքը» և ՕՐՕ-ն պատասխանել էին` այո: Նույն […]

Ինչու՞ է խումհարի ժամանակ գլխացավ սկսվում

Ինչու՞ է խրախճանքից հետո, որի ժամանակ շատերը նաև հարբում են, գլխացավ սկսվում։ Ալկոհոլ ընդունելը հանգեցնում է օրգանիզմի ջրազրկմանը, ինչի հետևանքով օրգանիզմը կորցնում է կալիումը, կալցիումը, մագնիումը և նատրիումը։ Հետևաբար, մեծանում է ներգանգային ճնշումը։ Բացի այդ, ոգելից խմիչք խմելուց հետո հաճախ արյան խտացում է տեղի ունենում՝ էրիտրոցիտների միավորման հաշվին։ Ուղեղը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում, ինչի […]

Ժամը 3-ին մահացար, բայց ես չեկա տեսնելու

[…] Ես նույնպես, այն առավոտյան, ներկա էի խաչի ճանապարհին։ Ինձնից միայն մի քիչ էիր հեռու, մինչ թուք ու նախատինք ստանալով՝ սաստիկ դժվարությամբ քայլելով առաջ էիր գնում դեպի այն վայրը, ուր վճռել էինք, որ Դու պետք է մեռնեիր։ Չորս կողմս խաժամուժ ամբոխն է։ Կային ոմանք, ովքեր այդտեղ էին սոսկ հետաքրքրությունից դրդված, ոմանք էլ այդտեղ էին գտնվում […]

Բուհերում արդեն ունենք շատ վատ պատկեր, զգալի պակաս է ընդունվողների թիվը. ԿԳ նախարար

Բուհերում արդեն ունենք շատ վատ պատկեր, զգալի պակաս է ընդունվողների թիվը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Բուհերը, ըստ էության, բավականին լուրջ խնդիրներ են ունենալու, բայց նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ բուհերը ունեցել են հնարավորություն այս ճգնաժամին պատրաստվելու, ըստ էության միջոցներ չեն ձեռնարկել դրա համար և […]

Լիլիթ Մակունցը հերքում է

Հանրային հեռուստաընկերության «Կեսգիշերն անց» հաղորդման ժամանակ կոնկրետ հարցին՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևո՞րդ է, թե՞ ոչ, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այդքան էլ հստակ չպատասխանեց, ինչը քննարկումների առիթ դարձավ։ 168.am-ը գրավոր հարցում ուղարկեց ՀՀ մշակույթի նախարարին՝ խնդրելով  հստակեցնել՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևո՞րդ է, թե՞ ոչ։ «Այո՛, ես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ, մկրտվել եմ 1999 թվականի օգոստոսի 30-ին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի