24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես տեսնում

Մի՜ դատեք, որ Աստծուց չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատեք< նրանով եք դատվելու եւ ինչ չափով որ չափեք դրանով պիտի չափվի ձեր համար: Ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես տեսնում, կամ ինչպե՞ս քո եղբորն ասում ես թող որ հանեմ այդ շյուղը քո աչքից եւ ահա քո աչքում […]

Եկամտային հարկի հետ կապված որևէ փոփոխություն չի եղել

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հարկային օրենսգրքում եկամտային հարկի հետ կապված որևէ փոփոխություն չի եղել: «Հիմա վճարման հետ կապված կառավարությունը մեղմացնող մի որոշման է գնացել, ովքեր վճարում էին մինչև հուլիսի 1-ը  կսկսեն վճարել ավելի քիչ, ինչի արդյունքում տարբերություն […]

Քրեական գործ է հարուցվել համայնքապետի ընտրություններում ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ

ՀՀ Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել հունիսի 11-ին մարզի Գոռավան համայնքի ղեկավարի ընտրություններում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի կապակցությամբ:   2018թ. հունիսի 11-ին Վեդի քաղաքի մի բնակիչ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժին  հաղորդում, այնուհետև բացատրություն  է տվել այն մասին, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչներից մեկը շուրջ 20 օր առաջ […]

Տնտեսվարող սուբյեկտների համար վարչարարության նոր կարգ է սահմանվել

 Հարկային մարմինը, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 7-րդ հոդվածի դրույթները, միատեսակ փաստական հանգամանքների վերաբերյալ միևնույն վարչարարությունն իրականացնելու օրենքով վերապահված հայեցողական լիազորության շրջանակներում, այսուհետ  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով՝ մեկ տարվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջին անգամ վարչական իրավախախտում կատարելու պարագայում կիրառելու է տվյալ հոդվածի սանկցիայով նախատեսված […]

Դաշնակցությունը Ծառուկյանին ցույց է տալիս բարեգործության տեղը

«Դա խնդիր է, որը պետք է լուծվի: Ընտրությունների ժամանակ ընդհանրապես բարեգործություն ասածը չարաշահում է եւ օգտագործվում է որպես ընտրակաշառքը թաքցնելու ձեւ: Դրա դեմ պետք է պայքարել»,- անդրադառնալով Բարեգործության մասին օրենքի նախագծին՝ կարծիք է հայտնել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուտամյանը: Դաշնակցության ներկայացուցչի խոսքով, անհրաժեշտություն կա բարեգործության դաշտն իսկապես լիարժեք դարձնել. «Բարեգործությունն այն է, որ անում […]

ՀՀԿ-ն այս հարցում սատարելու է Փաշինյանին

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆետ Ասքերովի վերջին հայտարարությանը: «Սա մտահոգիչ եւ դատապարտելի հայտարարություն է, որը կարծում եմ պետք է արժանանա համանախագահների խստագույն գնահատականին, որովհետեւ Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակը, եթե արդեն շատ հստակ խոսում է պատերազմը վերսկսելու մասին, սա դատապարտելի է»,- շեշտել է Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ Զիյաֆետ Ասքերովը […]

«Սա պետություն ա, ոչ թե պատահաբար ղեկին հայտնվածների սոցիալ-կայֆավատի բոստան»

Տարիներ շարունակ բարձրաձայնված թալանի ու կոռուպցիայի մասով դեռ ոչ մի կոնկրետ ձեռքբերում չկա, Սիթիների սկանդալը քարոզչական փուչիկ էր, երկու օր անց Ալեքսանյանի ընկերությանը արտոնություն տրվեց, պետությունը Նիկոլ Փաշինյանի առաջարկով Սերժ Սարգսյանին Մոնումենտում շքեղագույն, գերհարմարավետ առանձնատուն նվիրեց, միակ իբր բացահայտված դեպքը ինչ որ քնսալթինգի քոսոտ 7 մլն դոլարն էր, մի համակարգ, որտեղով պտտվում է Հայաստանի ամբողջ […]

Դաշնակցության ձայնի իրավունքը՝ «դեմ ըլլալով կողմ» են

Դաշնակցությունը պաշտպանում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանի նախագիծը, որով նա կառավարությանն առաջարկում էր մեկ տարով հետաձգել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը եւ հանրային քննարկումներ սկսել օրենքը կատարելագործելու նպատակով, սակայն կառավարությունը Թանդիլյանի ներկայացրած նախագիծը չի քննարկել: Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Ընդհանրապես պետք […]

Ծառուկյանի վտանգավոր խաղը. Ժամանակ

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ընդվզում են՝ ինչպես կարող է կառավարությունը, նրա ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարան բերել և առաջարկել հրատապության կարգով փոփոխություն կատարել «Բարեգործության մասին» օրենքում, առանց խորհրդակցելու Հայաստանի թիվ մեկ բարեգործի` Գագիկ Ծառուկյանի հետ: «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն առաջարկում են, որ կառավարությունը հրաժարվի իր այս նախաձեռնությունից և հետ կանչի օրինագիծը: Նրանք հույս ունեն, որ կարող են […]

«Սաշիկների հետնորդը» հետո. Փաստ

Պարզվում է, որ ինքնիրավչությունը Հայաստանում բավականին տարածված հիվանդություն է: Ու եթե նախկինում նման հակումներ ունեցողները վազում էին «սաշիկների» դռները, հետո ասլան կտրած հետ վերադառնում ու սկսում «տերիտորիա» ու բիզնես իրար մեջ կիսել, հիմա այս կարգի «դաբրոների» ժամանակներն անցել են, բայց նման ոճին սովոր մարդիկ այս կամ յն բիզնես-հավակնությունները բավարարելու համար սկսել են մարդկանց ԱԱԾ-ով վախեցնել»: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի