23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես նմա՞ն եմ մարդու, ում հետ կարելի է գալ նման համաձայնության. ՀՔԾ պետ

Դատարանն անկախ է, և Հատուկ քննչական ծառայությունը որևէ լծակ չունի դատարանի վրա ազդելու։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ հակադարձելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների մեղադրանքներին, որ նա իր հայտարարություններով ճնշում է գործադրում դատավորների վրա։

«ՀՔԾ-ն դատավորների նշանակման, նրանց աշխատանքից ազատման, նրանց առաջխաղացման, նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու, որևէ այս գործընթացում ներգրավված չէ և օբյեկտիվորեն չի կարող որևէ ազդեցություն ունենալ դատավորների վրա»,- ասաց նա։

Ս.Խաչատրյանը պնդեց իր տեսակետը, որ կան կասկածներ, որ ազատության մեջ լինելով՝ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը։

Հարցին՝ այս օրերին փորձ եղե՞լ է իր հետ կապ հաստատելու, որևէ ճնշում գործադրելու, Ս.Խաչատրյանը պատասխանեց. «Ես նմա՞ն եմ մարդու, ում հետ կարելի է գալ նման համաձայնության։ Ոչ, փորձեր չեն արվել, կարծում եմ՝ ողջամիտ էլ չի լինի նման փորձ անել»։

Նա չհամաձայնեց, որ եթե պատգամավորների ստորագրությամբ «Սասնա ծռերին» ազատում են, ապա պետք է Քոչարյանին էլ ազատ արձակեն. «Այդ համեմատությունն ընդհանրապես տեղին չէ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ