30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աննա Հակոբյանը գտել է հարցերի պատասխանը

Վարչապետի տիկին Անա Հակոբյանը այս օրերին գտնվում է Մալազիայում։ Նա մայրաքաղաք Կուալա Լումպուրում մասնակցում է քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովին։ Վարչապետի կինն արդեն ելույթ ունեցել այնտեղ, որը ներկայացնում ենք ստորև։ Տիկնայք եւ պարոնայք, սիրելի ներկաներ, Ինձ համար մեծ պատիվ է այսօր ելույթ ունենալ այսպիսի ականավոր մարդկանց առջեւ, եւ ես իսկապես հուզված եմ, որ այս […]

Աշնանային արձակուրդներ

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ: Միաժամանակ նշենք, որ առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը ներառյալ:

Վարչապետը ներկայացնում է հիպոթեքային շուկայի նորությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է Երիտասարդ ընտանիքների հիփոթեքային ծրագրում կառավարության որոշումը: Ըստ Փաշինյանի՝ ավելացվել է այդ ծրագրից օգտվելու համար սահմանված տարիքային շեմը՝ մինչև 65 տարի գումարային տարիք ունեցող ամուսնական զույգի տարիքային շեմը բարձրացվել է մինչև 70 տարի։ Վարչապետի խոսքով՝ նվազեցվել են վարկի տոկոսադրույքները` Երևանում առավելագունը մինչև 7.5 տոկոս, մարզերում` 5.5։ Բացառված չէ, […]

Իլհամ բաբայի եւ Փաշինյանի փիարշիկները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեծանվաերթը ուշադրության արժանացավ նաև facebook-ի հայ օգտատերերի կողմից… Մի մասը հրճվանքով, իսկ որոշ մասն էլ հեգնանքով են մեկնաբանում Փաշինյանի հերթական PR քայլը… Բայց Փաշինյանի հեծանիվ վարելուն չէ, որ ուզում եմ անդրադառնալ… Փաշինյանի «bicycle»-ոտ լուսանկարների տարածելուց հետո որոշ հայ օգտատերեր և հիմնականում գործող իշխանություններին գովերգողները և սպասարկողները, սկսեցին համացանցում տարածել Ադրբեջանի բռնապետ […]

Երկրապահը վերացնելով մենք վերացնում ենք մեր պատմությունը. ԵԿՄ անդամ

ԵԿՄ-ն ոչ մեկի սեփականությունը չէ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը: Մելքոնյանը շեշտեց՝ երկրապահը իր պատմության մեջ բաժանվում է 2 փուլի. «Երկրապահը բաժանվում է մինչև  1999 թ.-ի վերջը, մինչև Վազգեն Սարգսյան և Վազգեն Սարգսյանից հետոյի: Մինչև Վազգեն Սարգսյանը երկրապահը շատ կուռ էր և համախմբված»,-ասաց Մելքոնյանը:  Դիտարկմանը, թե […]

Մարալիկի քաղաքապետի հրաժարականը պահանջող ակտիվիստները փակել են քաղաքապետարանի մուտքը

Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետի հրաժարականը պահանջող մարալիկցիներն այսօր վաղ առավոտից փակել են քաղաքապետարանի մուտքերը, ինչի հետևանքով քաղաքապետարանի աշխատակազմը չի  կարողանում մուտք գործել շենք, ներառյալ քաղաքապետ Արտակ Գևորգյանը: Արտակ Գևորգյանը չի մանրամասնել, թե որտեղ է գտնվում ֆիզիկապես, ասել է, որ համայնքում է, սակայն փոխարենը նկատել է. «Այս 15-20 հոգին, իրենց ախորժակից դուրս գալով, քանի որ իրենց հավակնությունը […]

Համաներումն այլևս այլընտրանք չունի. Էդմոն Մարուքյան

ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը չընդունվելու պարագայում համաներմանն այլընտրանք չի մնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Համաներումն այլևս այլընտրանք չունի Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 28-ին Վարչապետի աշխատակազմի Պաշտպանության, անվտանգության և արդարադատության հարցերի վարչությունում քննարկվեց իմ կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով մասնավորապես […]

Ո՞վ է Նիկոլ Փաշինյանին հեծանիվ նվիրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, թե ով է իրեն հեծանիվ նվիրել, որով էլ նա աշխատանքի էր գնացել: Վարչապետը գրել է, որ նվիրողը Էմիլ Ասատրյանն է՝ շնորհակալություն հայտնելով նրան:  «Միայն թե՝ դա չեմ համարում իմ անձնականը, այլ ՀՀ վարչապետի առաջին ծառայողական հեծանիվ: Հույս ունեմ՝ զրահապատ է»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը փորձեց իր վրայից գցել պատասխանատվությունը. Ա. Աշոտյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ քշելուց, Ալիևի կրթական ցենզը գովալուց և ինձ պատասխանելուց զատ այսօր 3 կարևոր քաղաքական ուղերձով փորձեց նախահարձակ լինել՝ առաջանցիկ տեմպերով իր վրայից գցելով պատասխանատվությունը:  Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառման մեջ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով այդ 3 քաղաքական ուղերձները:  «Վարչապետ Նիկոլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի