01 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ն բացել է ժողովրդի առաջ` դա օրինական է, իսկ կառավարություն մտնելը` ո՞չ. թեժ կրքեր կառավարության մոտ /տեսանյութ/

Այսօր Կառավարության նիստի ընթացքում գյումրեցի Ռուզաննա Ադանալյանը փորձեց մտնել կառավարության շենք: Նա հանդիպում է պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ոստիկանները սակայն, կնոջը թույլ չտվեցին ներս մտնել:   «Նիկոլը ասել ա, որ սա մեր տունն ա: Ես ասում եմ, որ պետք ա հանդիպեմ Փաշինյանի հետ, որովհետև ինքը ոչ մի կերպ չի ուզում ինձ հետ հանդիպել. վախենալու բան ունի,-հայտարարեց […]

ՀՀԿ-ն հերքում է

ՀՀԿ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Ի պատասխան մամուլում տեղ գտած տեղեկությունների, թե իբր ՀՀԿ-ն նամակով դիմել է Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ գալիք գագաթաժողովը չեղարկելու համար, պաշտոնապես հայտնում ենք, որ այդ հրապարակումը կեղծ և իրականության հետ որևէ աղերս չունի։ Հորդորում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ ՀՀԿ-ի մասին ապատեղեկատվություն տարածելուց:    

Դու շատ ես կարդացել, բայց գլխավորը չես հասկացել

«Դու շատ ես կարդացել, բայց գլխավորը չես հասկացել` հոգևոր կյանքը սկսում է տկարություններդ և ինքդ քեզ ճանաչելուց, այլ ոչ թե շրջապատին դատելուց: Ամենից կործանարար մեղքերը դատապարտությունն ու գայթակղությունն են: Ահավասիկ, ուշադրությամբ սկսիր այդ երկու մեղքերը հուգուց և սրտից վտարել» : Իոանն վրդ. Կրեստյանկին

Համաներում է լինելու, շատ մեծ ծավալի

Կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում ներառված է համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հարցը կքննարկվի դռնփակ: «Համաներում է լինելու, շատ մեծ ծավալի», – հավելեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե հարցը Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում քննարկվելու է դռնփակ եւ կառավարության նիստում եւս կլինի նույն ռեժիմով:  

Նիկոլի «հրաշամանուկը». Հրապարակ

Շիրակի «ՔՊ»-ական մարզ­պետ Կարեն Սարուխանյանն ուշագրավ գիտելիքների տեր անձնավորություն է: Օրեր առաջ նա հանձնարարել է փակել «Գյումրիի ներառական փուռը», որտեղ հաշմանդամներ են աշխատում, քանի որ քաղաքաշինական ինչ-որ նորմերի խնդիրներ կան: Երբ նրան ասել են՝ չենք կարող, փռի բացումը հովանավորել եւ մասնակցել է Սվիտալսկին, նա զայրացել է՝ Ռուսաստանի դեսպանն ինչ գործ ունի մեր փռի հետ: Նրան […]

Հոգեխանգարմունքի մեջ. Հրապարակ

Եվ այսպես, մտնում ենք նոր փուլ՝ ավելի կոշտ առճակատումների, քաղաքական սուր պայքարի եւ անկանխատեսելի զարգացում­ների: Ոչ ոք չգիտի, թե այս փուլը որքան կտեւի, եւ արդյոք դրանից մենք անկորուստ դուրս կգանք: Երբ իշխանությունը պահելը կամ վերց­նելը դառնում է ինքնանպատակ, երկիրը, ժողովուրդը, նրա խնդիր­ները մղվում են հազարերորդ պլան, որքան էլ ամեն օր կրկնեն՝ «ժողո­վուրդ, քո ցավը տանեմ, […]

Բյուջեի նախագիծը բոլորին շոկի մեջ գցեց, բայց Փաշինյանն ավելի առաջ անցավ. 168 Ժամ

Սեպտեմբերի 27-ին կառավարությունը հաստատեց 2019թ. բյուջեի նախագիծը: Սա նոր կառավարության առաջին բյուջեն էր: Հետեւաբար` պիտի ընդունվեր հատուկ ուշադրությամբ: Ուզող ու չուզող, խոշորա­ցույց ու մանրադիտակ պատրաստ պահած սպասում էին: Անկեղծության համար ասենք, որ նախկինում էլ էր այդպես: Բոլոր նախկին կառավարությունները մեծ շուքով էին «Տարվա գլխավոր տնտեսական փաստա­թուղթ» անունով բյուջեն հրապարակ հա­նում: Ինչ-որ պահից (եթե հիշողությունս չի […]

Իշխանությունը տալիս է խոստումներ և վախեցնում է ուրվականներով, բայց առայժմ չի կարողանում անգամ մայրաքաղաքի փողոցներով հոսող աղբի աղբահանությունը կազմակերպել

ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արտաշես Շահբազյանը «Դրօշակ» թերթում իր մտահոգություններն է արտահայտել ՀՀ-ում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ: «Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում լուրջ մտահոգությունների տեղիք պետք է տա՝ պետական շահի տեսանկյունից: Պետական համակարգը, բոլոր պարագաներում, որոշակի տրամաբանությամբ գործող կառույց է եւ այն ցնցումների ենթարկելը կամ կավե թաց առարկայի պես ձեւափոխելու […]

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել, դրա ուժգնությունը կազմել է 3.4 մագնիտուդ: Այդ մասին տեղեկացնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի պաշտոնական կայքը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երեկ երեկոյան՝ Շամխորի շրջանից 25 կմ հյուսիս, ինչպես նաև Սամուխի շրջանի Ղարայերի գյուղից 8 կմ հյուսիս: Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Զոհերի, տուժածների ու ավերածությունների մասին […]

Փաշինյանի առաջարկը՝ Աշոտյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արմեն Աշոտյանի տեղեկությունները, թե հոկտեմբերի 2-ի հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել, չեն հաստատվում: «Երեկ ԱԺ-ում Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկությունները, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել, միջադեպեր են եղել, չեն հաստատվում: Առաջարկում եմ, որ պարոն Աշոտյանը հատ-հատ հրապարակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի