01 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ցանկացած տարիքում բոլորս Ուսուցչի կարիքն ունենք. Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: «Սիրելի՛ ուսուցիչներ, Ձեզ նվիրված այսօրվա տոնը բոլորինս է, տոն, որի մեջ երազանք ու իրականություն կա, երախտագիտություն ու հարգանք, ամփոփված մեկ՝ Ուսուցիչ բառի մեջ: Ուսուցիչը ոչ միայն հատուկ դեր, այլեւ առանձնահատուկ տաղանդ ունի՝ իր վրա վերցնել սովորեցնողի, բացահայտողի, դաստիարակողի պատասխանատվությունն ու դառնալ մեր կյանքի կարեւորագույն […]

Խարդախող լեզվով խոսեցին ինձնից և ատելության իրենց խոսքերով ինձ պաշարեցին

Օրհնությունների իմ Տե՛ր և Աստվա՜ծ, լուռ մի՜ պահիր Քեզ, քանի որ իմ դեմ բերա՛ն բացեցին նենգ ու մեղավոր: Խարդախո՛ղ լեզվով խոսեցին ինձնից և ատելությա՛ն իրենց խոսքերով ինձ պաշարեցին: Առանց պատճառի՝ պատերազմների՛ մեջ մտան ինձ հետ և իրենց հանդեպ իմ սիրո փոխան՝ մատնեցին ինձ դա՛տ ու դատաստանի, մինչ ես նույն ժամին՝ աղոթքի՛ էի կանգնած Քո առջև: […]

Հայաստանը՝ «մեծ խաղերի» թատերաբեմում

Այս տարվա օգոստոս ամսին ուժի մեջ մտան ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները,որոնք վերաբերում են Ռուսաստան այն ապրանքների ներկրմանը, որոնք կարող են կապված լինել ազգային անվտանգության հետ: Մասնավորապես՝ խոսքը էլեկտրական սարքավորումների և դրանց բաղադրիչների մասին է, այդ թվում՝ նաև նրանց, որոնք օգտագործվում են ավիացիայի ոլորտում: Բացի այդ, Ռուսաստանը պետք է երեք ամսվա ընթացքում ներկայացնի […]

ՀՀ երեք նախագահները ԲՀԿ-ի հետ կապ չունեն. Գ. Ծառուկյան

ՀՀ երեք նախագահները ԲՀԿ-ի հետ կապ չունեն ու չեն կարող այդ կուսակցության միջոցով գալ քաղաքական դաշտ, ընտրությունների։ Այս մասին այսօր Կենտրոն TV-ի Ուրվագիծ հաղորդման ժամանակ ասաց Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ ի պատասխան հարցին, թե դուք ստիպված եք եղել ԱԺ-ում կողմ քվեարկել, դուք չեք աջակցել հեղափոխությանը, հետևաբար ձեզ հետ հիմա քննարկելու, կոմպրոմիսի թեմա չկա, […]

Իսկ ծնողներս ինձ ասում էին. «Վերևն Աստված կա, Լավություն արա` մի օր անպայման կգա քո դիմաց»

Շառլ Ազնավուր ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Աչքերս բացել, տեսել եմ մեր տան ողորմելի ու հին կահկարասին. Դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա, Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային, Այդ մարդիկ չքնաղ, աննման էին, ապրում էին լոկ երազանքներով, Խոսում էին զուտ ռուսերեն ու հայերեն լեզվով: Հայրս երգում էր օպերետներում, Ես նրա ձայնին նախանձում եմ դեռ, Մայրիկս այնտեղ մի […]

Տիգրան Բալայանը նշանակվեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան

Տիգրան Բալայանը ավարտում է ԱԳՆ խոսնակի պարտականությունների կատարումը եւ աշխատանքը կշարունակի եվրոպական երկրներից մեկում՝ որպես դեսպան: Այս մասին Տիգրան Բալայանը հայտնում է Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ նշելով, որ ընդունել է ՀՀ վարչապետի առաջարկը: «Հարգելի գործընկերներ, լրատվամիջոցների հարգարժան աշխատակիցներ, Եզրագծին մոտեցավ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի իմ տասնամյա ծառայությունը։ 21-ամյա դիվանագիտական գործունեությանս գրեթե ողջ ընթացքում առնչություն եմ ունեցել […]

Խնայեցեք իրար և մի ատեք միմյանց

«Խնայեցեք իրար և մի ատեք միմյանց: Մի նախանձեք, ոխ մի պահեք, մի մատնեք, մի զրկեք, մի չարախոսեք, մի անարգեք, խռով մի մնացեք, մի խփեք, անողորմ մի եղեք, մանր ու փոքր բաների պատճառով մի վիճեք, մի կռվեք և մի հակառակվեք, որովհետև ամեն դատարկ, զուր և անիրավ բանի համար հաշիվ պիտի տանք դատաստանի օրը»: Հովհաննես Երզնկացի

Վարչապետի պաշտոնը Նիկոլ Փաշինյանին չի պատկանում. քաղաքագետ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան հանրագրում նշում է. «Հայրենակիցնե՛ր, Եթե վարչապետ թույլ տվեցինք հրաժարական տալ՝ մենք կանգնելու ենք ոչ միայն հեղափոխությունը, այլև Հայաստանը կորցնելու վտանգի առջև։ Եթե նման իրավիճակ ստեղծվի ու հակահեղափոխական, հակապետական ուժերը ռևանշ արձանագրեն՝ արյուն է թափվելու. շատ արյուն: Վարչապետի պաշտոնը Նիկոլ Փաշինյանին չի պատկանում, որպեսզի նա իրավունք ունենա ըստ իր հայեցողության՝ հրաժարական տալ: Փաշինյանին […]

Հայտնի են Շառլ Ազնավուրի հրաժեշտի օրն ու վայրը

Հոկտեմբերի 1-ին մահացած ֆրանսահայ շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողության օրն ու վայրը հայտնի են: Այն տեղի կունենա հոկտեմբերի 5-ի առավոտյան Փարիզի «Հաշմանդամների պալատում»: Ազնավուրը կլինի առաջին երաժիշտը, որի պատվին տեղի կունենա «Ազգային հարգանքի տուրքի» արարողություն:   Իշխանությունները նշել էին, որ հրաժեշտի արարողությունը տեղի չի ունենա առանց երաժշտի ընտանիքի համաձայնության: Նրա ընտանիքը սկզբում համեստ արարողակարգ է ցանկացել կազմակերպել, սակայն փոխել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի