30 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հազարավոր մարդկանց կազատեն աշխատանքից՝ առանց որեւէ այլընտրանք առաջարկելու. Հայոց ախարհ

Ազգային ժողովում ավարտվեցին հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները, որոնք այս անգամ ընթացան արագացված կարգով։ Հաշված օրեր հետո երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։ Լինելով իշխանափոխությունից հետո Հայաստանում ձեւավորված կառավարության առաջին բյուջեն, փաստաթղթի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը մեծ էր։ Մարդիկ իրավացիորեն սպասում էին, որ իշխանափոխության օրերին եւ դրան հաջորդող շրջանում տրված խոստումների իրականացումը կտեսնեն այդ […]

Թեժ իրավիճակ ԱԺ-ում․ Շարմազանովը զայրացած լքեց նիստերի դահլիճը /տեսանյութ/

Ազգային ժողովին նիստի մեկնարկից 30 րոպե ուշացմամբ հաջողվեց քվորում ապահովել, որպեսզի քվեարկության դրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը:  ԱԺ-ը քվեարկության դրեց Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի և Կարինե Աճեմյանի կողմից ներկայացված՝ «Հատուկ  պետական պաշտպանության ենթակա անձանց» անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի ընդունման հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը նշեց՝ կարիք չկա օրենքով […]

Եվս մեկ ԱԺ արտահերթ նիստ կլինի

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն առաջարկում է նոյեմբերի 21-ին կառավարության կողմից նախաձեռնված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել նաեւ բոլոր այն օրինագծերը, որոնք կարեւոր են եւ անցել են առաջին ընթերցում: Բանն այն է, որ ԱԺ պատգամավորները չեն ցանկանում դեկտեմբերի 4-ին մեկնարկող ԱԺ հերթական նիստերին մասնակցել: «Նկատի ունենալով, որ ունենք շրջանառության մեջ դրված օրինագծեր, որոնք կարեւոր են, […]

Ինչո՞ւ էր ԱԺ-ում «դե սպասիր» իրավիճակ ստեղծվել

Ազգային ժողովում, այսօր՝ նոյեմբերի 16-ին, երկար ժամանակ հնարավոր չէր լինում սկսել նիստ, քանի որ քվորում չկար, գրանցվել էր ընդամենը 47 պատգամավոր, այնինչ անհրաժեշտ է 53 պատգամավորի ներկայություն: «Մեր վիճակն այնքան էլ անհույս չի»,-ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ նկատի ունենալով, որ եւս 5 պատգամավոր կմիանա իրենց: Իսկ երբ գրանցվեց 53 պատգամավոր, պարզվեց, որ դահլիճում ներկա է […]

Կնքահոր դեմ դուրս եկողը դավաճան է

Դեռեւս հունիսին էի զգացել եւ գրել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» դառնալու է մի նոր ՀՀՇ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «Դրա նախադրյալներն արդեն երեւում էին։ Սակայն ամեն ինչ շատ արագ կատարվեց։ ՀՀՇ-ում սկզբնական շրջանում քննարկումներ, քաղաքական դեբատներ, վարչության բաց նիստեր էին լինում, ֆրակցիաները միմյանց դեմ էին պայքարում։ Միայն տեւական ժամանակ անց […]

Ժողովուրդ դուք պատկերացնու՞մ եք, մենք զրկվում ենք աներձագից. Հրապարակ

Աներձագն ընդհանրապես քաղցր բան է, ազգային ավանդական արժեք։ Երբ պաշտոնի ես մտնում, հանրությանը առաջինը պիտի նրանց ծառայությունները մատուցես։ Տարոն Մարգարյանի աներձագի «համ ու հոտից» չկշտացած, փորձանք է մեզ սպասվում։ Նախկին քաղաքապետի աներձագի մասին վիքիպեդիայում որ կարդում ես, հասկանում են, որ գործ ունես լուրջ քաղաքական գործչի, ԱԺ պատգամավորի հետ և ակամայից աներձագի փոխարեն ավել- պակաս խոսողների […]

Ես թո՞ւյլ եմ տվել, որ դու նստում ես. Նիկոլի կադրերը շոկի են ենթարկում. Իրատես

Նախկին իշխանությունների գործելաոճը սահուն կերպով շարունակում են նորերը: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը վերջերս իր մոտ է կանչել մարզի որոշ համայնքապետերի ու հրահանգել՝ առաջիկա ընտրություններին ձայն հավաքել «Իմ քայլը» դաշինքի օգտին: «Համայնքապետերը լուռ, հնազանդ լսել են, չեն առարկել՝ մտավախությամբ, թե հետագայում խնդիրներ կունենան իշխանությունների հետ: Նա դեռ մի քանի գյուղապետերի հետ է մասնավոր զրույց ունեցել, բայց մինչեւ ընտրությունները կհասցնի […]

Լարսը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում  ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր քաղաքներում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով: Տավուշի […]

«Իմ քայլը» դաշինքի թեկնածուներին՝ ըստ ընտրատարածքների

«Իմ քայլը» դաշինքը ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով  առաջադրված  պատգամավորության թեկնածուներին՝ ըստ ընտրատարածքների: Դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված է 183 թեկնածու: Այնտեղ կան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Առաքելություն» կուսակցության անդամներ, ինչպես նաև անկուսակցականներ: Թիվ 1 ընտրատարածք (Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ) 1.     Ասլանյան Հակոբ Արսենի – ՔՊԿ 2.     Ավետիսյան Ալեքսանդր Մելսիկի – ՔՊԿ 3.     Բաթոյան Զարուհի Վալերիանի – ՔՊԿ 4.     Գեւորգյան Գոռ Գեւորգի – […]

Քաղցկեղների 30 տոկոսը կենսակերպի փոփոխության շնորհիվ կարող է կանխվել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուրբաթ օրը հայտարարել է, որ քաղցկեղների ավելի քան 30 տոկոսը կարելի է կանխել կենսակերպի փոփոխության միջոցով: AFP-ն հաղորդում է, որ քաղցկեղի համար ամենավտանգավորն ալկոհոլի և ծխախոտի օգտագործումն է, քիչ մրգերով ու բանջարեղենով սննդակարգը և ֆիզիկական ծանրաբեռնվածության պակասը: ՄԱԿ-ի առողջապահության գործակալությունը հայտնել է, որ ծխախոտը քաղցկեղի համար ամենավտանգավոր գործոնն է, որը պատճառ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի