23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անցյալ տարվա ընթացքում մեծ ծավալի ֆինանսներ ենք տրամադրել պարգեւավճարներին. Տոնոյան /տեսանյութ/

Անցյալ տարվա ընթացքում մենք բավականին մեծ ծավալի ֆինանսներ ենք տրամադրել պարգեւավճարների համար: Այս մասին այսօր, Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հարցին, թե նախկինում, երբ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, ասում էր, որ բանակից առողջական խնդիրներով շատ են ազատվում, հիմա արդյո՞ք մեծ թիվ են կազմում նման դեպքերը, Տոնոյանը պատասխանեց. «Կառավարության որոշումներով կարգավորվել է այդ հարցը: Հիմա մենք սահմանափակումներով ավելի շատ զինծառայողներ ենք զորակոչում, որը եւս խնդրահարույց է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի զինված ուժերում ծառայեն առողջները` իրականում առողջները: Իսկ մարտական խնդիրներ կատարելը պետք է լինի առողջ զինծառայողների եւ ծնողների հպարտությունը: Ովքեր ունենում են սահմանափակումներ, մենք ուղղակի այս տարվա ընթացքում փորձելու ենք նրանց համար ծառայության նոր ձեւաչափ գտնել»:

Դիտարկմանը՝ իրավապաշտպաններից մեկն ահազանգում է, թե բանակում կրիմինալ մթնոլորտը շարունակվում է եւ քայլեր չեն ձեռնարկվում դա կասեցնելու համար, Տոնոյանը արձագանքեց. «Ես չեմ կարող բացառել, որ որեւիցե միջանձնային հարաբերություններում չեն լինի այդպիսի դրվագներ: 18 տարեկանից 27 տարեկան երիտասարդ տղաներ են, ամեն ինչ արվում է՝ իրենց կարգապահությունը բարձրացնելու, իրենց միջանձնային բարձր որակը հաստատելու համար, բայց լինում են դեպքեր: Ինչ վերաբերվում է կրիմինալին, դրա դեմ պայքար է գնում շատ մեծ: Չեն լինելու ոչ մի անկոչ, ինքնակոչ առաջնորդներ: Այդ իսկ պատճառով մենք ե՛ւ սերժանտական կազմի դերակատարությունն ենք բարձրացնում ե՛ւ կրտսեր սպայական կազմի գործունեությունը լինելու է ավելի հստակ»:

Հարցին, թե բանակը շարունակվում է արդիականցվել տեխնիկապես, նաեւ համազգեստն է թարմացվում, ապագայում ինչպիսի՞ բանակ ենք ցանկանում ունենալ, Տոնոյանը պատասխանեց. «Մեր այսօրվա Զինված ուժերը մեծաքանակ են: Մենք պետք է ունենանք բոլոր միջազգային չափանիշներով, բնակչությանը անհամաչափ բանակ: Այդ իսկ պատճառով անելու ենք ամեն ինչ` փոխլրացման, որպեսզի ե՛ւ ժամկետային ծառայության ե՛ւ պայմանագրային ծառայության` փոխլրացնող համակարգը շարունակվի բարելավվել»:

Հարցին, թե իր տղան էլ է զինծառայող, այս ընթացքում որեւէ խնդիրներ մատնանշվե՞լ են, որոնք լուծվել են, Տոնոյանը նախ ասաց, որ երեկ տղայի ծնունդն էր ապա շարունակեց. «Ես աշխատում եմ, որպես ծնող լսել իրեն: Երեկ օրինակ, որ շնորհավորում էի, ասացի պարոն կրտսեր սերժանտ շնորհավորում եմ ձեզ,  պատասխանեց «շնորհակալ եմ պարոն նախարար»: 

Հարցին, թե ՊՆ-ում պարգեւավճարներ եղե՞լ են, Տոնոյանը պատասխանեց. «Անցյալ տարվա ընթացքում մենք բավականին մեծ ծավալի ֆինանսներ ենք տրամադրել պարգեւավճարների համար, որոնք որ գոյացել են մեր խնայումներից: Որոնք չեն ուղվել օրինակի համար ինչ-ինչ ձեռքբերումների, այլ տրամադրվել են անձնակազմին, որպես հավելավճար: Առաջին հերթին տրամադրվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմին, ընդ որում, եթե չեմ սխալվում 2 անգամ»:

Ավելին՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ